Արտաշես Գեղամյանի բռունցքները՝ քաղաքական կատեգորիա

© Sputnik / Karen Yepremyan Заседание Национального собрания РА. Арташес Гегамян
Заседание Национального собрания РА. Арташес Гегамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը պետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, կարծում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցությունը պատգամավոր Արտաշես Գեղամյանի հարցով իրավապահներին չի դիմի։ Այսօր լրագրողներին հայտարարեց Գեղամյանի հետ ԱԺ միջանցքում վիճաբանած Նիկոլ Փաշինյանը։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Մի ահելի ու մի ջահելի պատմություն. ՀՅԴ-ն` Գեղամյան-Փաշինյան միջադեպի մասին

Փոխարենն ընդդիմադիր խմբակցությունը մտադիր է հարցը ներկայացնել քաղաքական քննարկման։ «Ելքն» այսօր արդեն շրջանառության մեջ է դրել Գեղամյանի պահվածքին քաղաքական գնահատական տալու նախագիծը։

«Եթե գնահատական չտրվի, պիտի հոգեբանորեն պատրաստ լինենք, որ թե՛ ԱԺ-ում, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական կյանքում միշտ կարող են նման միջադեպեր լինել»-, ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի շուրջ խորհրդարանական մեծամասնության դիրքորոշմանը, Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն փորձում է իր գնահատականներով տեղի ունեցածի շուրջ հանդուրժողական մթնոլորտ ձևավորել, ինչից ինքը եզրակացնում է, որ միջադեպն ուներ լուրջ քաղաքական ենթատեքստ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում վիճաբանություն էր տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի և ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի միջև, որից հետո վերջինը հայտարարել էր, որ Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։

Լրահոս
0