00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկեղծանում է դաշնակահարուհին, կամ իրականում ինչպիսի՞ն է լեգենդար Ջոն Մալկովիչը

© Sputnik / Asatur YesayantsАнастасия Теренкова
Анастасия Теренкова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոլիվուդի լեգենդ համարվող Ջոն Մալկովիչի հետ աշխատելն իսկական երջանկություն է, խոստովանում է դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչի հետ աշխատելը մեծ երջանկություն է ու հսկայական փորձ, ասում է դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Джон Малкович - Sputnik Արմենիա
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը Երևան ժամանեց հստակ խոստումով

Նա Հայաստան է եկել Մալկովիչի հետ` Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու համար։

«Ջոնի հետ աշխատելը մեծ հաճույք է, մարդկային, արտիստական, ստեղծագործական փորձ, կյանքի իսկական դպրոց։ Նա շատ ուշադիր է, միշտ հաշվի է առնում մյուսների կարծիքը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տերենկովան։

Նրա խոսքով` Մալկովիչը երբեք չի բավարարվում ձեռքբերածով, նա անվերջ փնտրտուքների մեջ է։

«Նրա հետ անչափ հետաքրքիր է։ Թե ինչպես է նա իրեն պահում, լինելով համաշխարհային մակարդակի աստղ, մեծ օրինակ է մյուսների համար։ Նրա հետ աշխատելը, նրա հետ ճանապարհորդելն ու նրա հետ առօրյա կյանքում շփվելը մեծ երջանկություն է»,- ասաց Տերենկովան։

Դաշնակահարուհին նշեց, որ շատ են սպասում երևանյան հանդիսատեի հետ հանդիպմանը։ Հայաստանում նրանք կներկայացնեն իրենց համատեղ նախագիծը։

«Հետաքրքիր է` ինչպես այն կընդունեն Հայաստանում։ Կարծում եմ` Ալֆրեդ Շնիտկեն ծանոթ է հայ երաժիշտներին։ Մենք անսովոր մի բան ենք առաջարկում»,- ասաց Տերենկովան։

Դաշնակահարուհին առաջին անգամ է Հայաստանում։ Նա խոստովանում է, որ միշտ ցանկացել է տեսնել քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրը, որը հյուրընկալ երկրի համբավ ունի ամբողջ աշխարհում։ Տերենկովան նաև շատ է լսել Հայաստանի մշակութային կոթողների ու տեսարժան վայրերի մասին։ Հույս ունի, որ մեր երկրում անցկացրած չորս օրվա ընթացքում կհասցնի տեսնել դրանց մեծ մասը։

Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը։

Նա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։

Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։

Լրահոս
0