Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մելքումյան. «Հայկական պատվիրակության պահանջով ադրբեջանական զեկույցում երեք կետ է փոխվել»

© Sputnik / Karen Yepremyan Микаел Мелкумян
Микаел Мелкумян - Sputnik Արմենիա
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը հաջողվել է Ադրբեջանի ներկայացրած հակահայ զեկույցից հանել որոշ ոչ հայանպաստ ձևակերպումներ։ Այս մասին Sputniik Արմենիային հայտնեց Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։
Միքայել Մելքումյան

«Երբ զեկույցը հերթական անգամ կներկայացվի լիագումար նիստում, այդ ձևակերպումները չեն լինի»,- ասաց նա։

Տակտիկական նկատառումներից ելնելով` Մելքումյանը չբացեց փակագծերը, բայց նշեց, որ Ադրբեջանի պատվիրակ Ֆատալիևայի զեկույցում հայկական պատվիրակության պահանջով երեք կետ է փոխվել։

Հիշեցնենք` սեպտեմբերին Փարիզում ընթացող ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովում ներկայացված ադրբեջանցի պատվիրակ Ֆատալիևայի զեկույցում Արցախը ներկայացվել էր որպես Ադրբեջանի մաս։ Ուռճացված էին եղել նաև ադրբեջանցի փախստականների մասին թվային տվյալները։

Հայկական կողմին հաջողվել էր զեկույցը հանել օրակարգից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала