00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ատոմակայանի աշխատանքը կարելի է երկարաձգել ևս 25 տարով. Ռոսատոմ

Բաժանորդագրվել
Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կարելի է երկարաձգել մի քանի անգամ, 10 տարին սահմանագիծ չէ, կարծում է միջուկային էներգիայի գծով փորձագետը:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կարելի է երկարաձգել առնվազն 25 տարով, Sputnik Արմենիային ասաց Ռոսատոմի «TVEL» ընկերության Միջուկային վառելիքի և ինժեներային ծառայությունների վարչության գլխավոր մասնագետ Վլադիմիր Ֆիլիպովը:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Սանասարյան. Նոր ատոմակայան պետք չէ կառուցել, իսկ եղածն էլ պետք է փակել

Երկարաձգման մոտեցումը միշտ անհատական է, յուրաքանչյուր կայանի համար որոշակի հետազոտություններ են կատարվում: Սակայն այսօր կայանի կյանքը 25 տարով երկարաձգելու փորձ կա:

Նրա խոսքով, աշխատանքը կարող է 10 տարվա ընթացքում երկարաձգել մի քանի անգամ կամ անմիջապես 25 տարով, ամեն ինչ կախված է այն հիմնական սարքավորումներից, որոնք պետք է փոխարինվեն: Ելնելով դրանց վիճակից` փորձագետները երկարաձգման հնարավորության վերաբերյալ եզրակացություն են ներկայացնում:

«Երկարաձգումը կարող է տարբեր լինել. 10 տարին դեռ սահմանագիծ չէ», — ասաց Ֆիլիպովը:

Կայարանում կան, այսպես կոչված, «նմուշ-վկաներ», որոնք գոյություն ունեն այնքան, որքան գործում է կայանը:

Ընդ որում, երկարաձգումը կատարվում է միայն այն դեպքում, երբ լիարժեք անվտանգություն է ապահովված: Փորձագետը հանում և քննում է «նմուշ-վկան», ուսումնասիրում, թե նյութը որքան է փխրունացել և ինչպիսի ֆիզիկական փոփոխություններ են տեղի ունեցել դրա մեջ:

Трубы ТЭЦ на армянской атомной электростанции - Sputnik Արմենիա
Բաքվին անհանգստացնում է Մեծամորի ատոմակայանը. Где Кура, где твой дом?

«Այս ուսումնասիրությունների հիման վրա եզրակացվում է, թե որքան կարելի է երկարաձգել կայանի աշխատանքը: Միայն այն բանից հետո, երբ հաստատվում է, որ նյութը պահպանում է շահագործման համար պահանջվող հատկությունները, որոշվում է երկարացնել ծառայության ժամկետը», — ասաց Ֆիլիպովը:

Կարևոր չէ` քանի տարով և ինչ կայանի մասին է խոսքը, հիմնավորման մոտեցումը նույնն է:

Ի տարբերություն նոր կայարանի շահագործմանը, դա շատ ավելի էժան է և հեշտ: Բացի այդ, հարց է ծագում` եթե կառուցվի նոր կայան, ապա ինչպիսի՞ ռեակտորով:

Հայկական ատոմակայանը գտնվում է Երևանից 28 կմ դեպի արևմուտք` Արարատյան դաշտավայրում: ՀԱԷԿ-ն ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցված են ВВЭР-440 տեսակի երկու սեյսմակայուն ռեակտորների հիման վրա: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը `1980 թվականի հունվարի 5-ին: Այժմ գործում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40% —ը: ՀՀ կառավարության որոշմամբ, 2015 թվականին աշխատանքներ սկսվեցին կայանի շահագործման ժամկետները երկարաձգելու համար:

«Ռոսատոմ» պետական ատոմային էներգիայի կորպորացիան միավորում է ավելի քան 320 ձեռնարկություն և գիտական հաստատություն, այդ թվում` Ռուսաստանի ատոմային արդյունաբերության բոլոր քաղաքացիական ընկերությունները, հետազոտական կենտրոնները և աշխարհի միակ միջուկային նավատորմը: «Ռոսատոմը» առաջատար դիրք է զբաղեցնում միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում: Այժմ ընկերությունն իրականացնում է նախագծեր` Ռուսաստանում 8 էներգաբլոկի և արտասահմանում 34-ի կառուցման համար: «Ռոսատոմը» Հայաստանի գործընկերն է Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում և կայանն ապահովում է միջուկային վառելիքով:

Լրահոս
0