00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ պետք է անեն Ռուսաստանում աշխատող հայերը, որպեսզի խուսափեն խնդիրներից. փորձագետի խորհուրդը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցПроизводство фольги на заводе "Русал Саянал"
Производство фольги на заводе Русал Саянал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում այսօր շատ ակտիվ գործում են արևմտյան հիմնադրամների կողմից ֆինանսավորվող կառույցները: Դրան հակազդելու համար կրթված մասնագետներ են պետք տարբեր ոլորտներում, ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հայկական սփյուռքում, կարծում է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը:

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել ՏՏ մասնագիտությամբ ռուսական բուհերում սովորող հայաստանցի ուսանողների քանակը: Նման կադրեր նախապատրաստելու հարցում շահագրգռված է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը: Թե ռուսական բուհերին որքանով լուրջ այլընտրանք են Հայաստանում գործող ամերիկյան կամ բրիտանական բուհերը Sputnik-ին տված հարցազրույցում ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը: Զրուցել է Լև Ռիժկովը:

Մաթեմատիկոսներն ու հումանիտար գիտություններ ուսումնասիրողները

- Լևոն Ալբերտովիչ, Հայաստանից ժամանած երիտասարդ ուսանողները ի՞նչ մասնագիտություններ են ընտրում Ռուսաստանում:

— Նրանք ընտրում են ամենատարբեր մասնագիտություններ, ներառյալ` ռազմական, ՊՆ-ի գծով, ԱԻՆ, ՆԳՆ: Մի շարք երիտասարդներ ընտրում են ինժեների մասնագիտությունը, ՏՏ ոլորտը` չէ՞ որ հայերի մոտ լավ զարգացած է մաթեմատիկական մտածողությունը: Պահանջված են նաև հումանիտար ոլորտները` լրագրություն, իրավաբանություն, սոցիոլոգիա, հոգեբանություն:

Светлана Тер-Минасова - Sputnik Արմենիա
Կկարողանա արդյո՞ք ռուսաց լեզուն վերականգնել իր դիրքերը Հայաստանում

2000-ականների սկզբին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մի քանի տարի շարունակ ԱՊՀ և Բալթյան երկրներում ռուսաց լեզվի մրցույթներ էր անցկացնում, այդ մրցույթների հաղթողները երաշխավորված բյուջետային տեղեր էին ստանում առաջատար ռուսական բուհերում: Այս նախաձեռնությունը վերածվեց միջպետական փոխանակման ծրագրի: Այդ պատճառով մենք ողջունում ենք ՀՀ ուսանողների համար ռուսական բուհերում սովորելու քվոտաների ավելացման վերաբերյալ կրթության նախարար Օլգա Վասիլևայի նախաձեռնությունը:

- Հասկանալի է, որ այդ նախաձեռնությունը շատ կարևոր է: Ի՞նչ դրական կողմեր եք դուք տեսնում այստեղ:

— Որպեսզի պետությունների, գերատեսչությունների և նախարարությունների ղեկավարների միջև քաղաքական պայմանավորվածություններն իրական շարունակություն ունենան, ինչպես ասում էր Ռուսաստանի նախագահ Պուտինը, երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև պետք է ամուր կապեր գոյություն ունենան: Եթե երիտասարդները Հայաստանից Ռուսաստան են եկել, որոկյալ կրթություն են ստացել, ապա հավանաբար, նրանք հետագայում լավ վերաբերմունք կունենան Ռուսաստանի նկատմամբ: Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանն, օրինակ, ժամանակին հենց այս նպատակով էին ստեղծում: Այս համալսարանը աշխարհի տարբեր երկրներում ապագա կառավարիչների համար բարձր որակավորում ունեցող կադրերի դարբնոց էր:

Փակ շղթա

- Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում Հայաստանից Ռուսաստան սովորելու եկած ուսանողները:

— Հիմնական խնդիրը հետագայում աշխատանք գտնելն է: ՀՀ-ում, ցավոք, սահմանափակ են հնարավորությունները, նույնիսկ Ռուսաստանի առաջատար բուհերի ոչ բոլոր ուսանողներն են կարողանում մասնագիտությամբ աշխատանք գտնել:

Русский алфавит - Sputnik Արմենիա
Ինչի համար է Հայաստանին անհրաժեշտ ռուսաց լեզվի նոր հայեցակարգը

Սակայն Հայաստանում մի շարք ռուսական ընկերություններ և հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ կան: Կարծում եմ, որ պետական մակարդակով կարելի էր աջակցություն ցուցաբերել ռուսական բուհերի հայաստանցի շրջանավարտներին հենց այդ ռուսական ձեռնարկություններում աշխատանքի տեղավորման հարցում, որպեսզի պատրաստված և կրթված երիտասարդությունը, կարողանա տուն վերադառնալ, ոչ թե ստիպված լինի այլ երկրներում աշխատանք փնտրել:

Կարելի է համաձայնեցված արտոնություններ տալ աշխատանքի անցնելու ժամանակ, կամ գուցե օրենսդրորեն պարտադրել ռուսական բուհերի շրջանավարտներին պայմանագրի հիման վրա աշխատել այդ ձեռնարկություններում: Առավել ևս, որ Ռուսաստանը զգալի ռեսուրսներ է ծախսում տարբեր երկրներից երիտասարդ կադրերի պատրաստման համար, կարևոր է, որ նրանք վերադառնան իրենց պետությունները, աշխատանք գտնեն և հետագայում ձևավորեն քաղաքացիական հասարակության ակտիվ ռուսամետ մասը:

- Հիանալի է հնչում, սակայն ինչպե՞ս այդքան աշխատատեղ ստեղծել:

— Ավարտական վկայականը ստանալուց հետո կարելի է շրջանավարտներին ապահովել մեկ-երկու տարվա աշխատանքով` աշխատանքային պրակտիկա անցնելու և երիտասարդ մասնագետի սկզբնական ստաժ ունենալու համար: Օրինակ՝ մարդն ավարտել է «Բանկային գործ» ֆակուլտետը, իսկ նրան ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում: Ասում են՝ առնվազն մեկից երկու տարվա աշխատանքային փորձ է հարկավոր: Սակայն նա չունի այդ փորձը, քանի որ նա իսկզբանե չի կարողանում աշխատանք գտնել, քանի որ չունի փարձ: Փակ շղթա է ստացվում: Այդ պատճառով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում մի շարք շրջանավարտներ կորցնում են իրենց որպես մասնագետի և աշխատում՝ որտեղ ստացվի:

Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի դասավանդման շուրջ աղմուկը քաղաքականացված կեղծ օրակարգ է

Հումանիտար ոլորտներում այս խնդիրն այդքան սուր չէ: Ինչո՞ւ: Որովհետև, եթե դուք, օրինակ, լրագրող եք, և մեկ տարի դադարեք գրելը, կկորցնեք որոշակի հմտություններ, սակայն հետո հեշտությամբ դրանք կվերականգնեք: Իսկ տեխնիկական մասնագիտություններում, օրինակ բժշկություն, ավիացիա, ՏՏ, եթե բուհի շրջանավարտը, դիպլոմը ստանալուց հետո չկարողանա մի քանի տարի աշխատանք գտնել, ապա վերջ, նա ֆիզիկապես կորցնում է մասնագիտացումը, նրան հետո այլևս տվյալ մասնագիտությամբ աշխատանքի չեն վերցնի:

Դպրոցներ առանց դասագրքերի

- Ո՞րն է Ռուսաստանի համար նման իրավիճակի վտանգը:

— Հայերին միշտ ռուսոֆիլ են անվանել, Հայաստանը Ռուսաստանի հետ երբեք չի պայքարել և նրա դեմ կոալիցիաներ չի կազմել: Սակայն այսօր Հայաստանում շատ ակտիվ են գործում արևմուտքի կողմից ֆինանսավորվող կառույցները: Դրանց հակազդելու համար տարբեր ոլորտներում կրթված մասնագետներ են անհրաժեշտ, ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հայկական սփյուռքում, որպեսզի գրագետ ձևով ցրեն «սարսափելի, ագրեսիվ և վատ Ռուսաստանի» մասին կարծրատիպերն ու միֆերը, տարածված տեղեկատվությունը:

Ռուսաստանը միշտ բարեկամական ժողովուրդներին, նախ, ռազմական աջակցություն է ցուցաբերել, երկրորդը` նրանց համար հասանելի է դարձրել ռուսական մշակույթը, գիտությունն ու կրթությունը: Եվ այսօր մի շարք գիտական աշխատություններ, հոդվածներ և գրական ստեղծագործություններ առավել հաճախ թարգմանվում են տարբեր լեզուներից ռուսերեն, քան հայերեն: Ցավալի է, բայց դա այդպես է:

Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Բուհ ընդունվելը հեշտացել է, մնում է… դիմորդ գտնել

Հայաստանում երիտասարդները ակտիվ ուսումնասիրում են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն ու պարսկերեն, սակայն ռուսաց լեզուն ավելի մեծ ներուժ ունի և բացառիկ հասանելիություն է տալիս լուրջ հիմնարար գիտությունների, կրթության, մշակույթի զարգացման համար: Այսօրվա դրությամբ Հայաստանում վերածնունդ է ապրում ռուսաց լեզուն, թեև մի շարք ռուսական դպրոցներ Հայաստանում 20-25 տարի առաջ փակվում էին:

- Ինչի՞ից սկվեց այդ ամենը:

— Որովհետև Ադրբեջանի և Վրաստանի կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակման ժամանակահատվածում միջոցների ու ռուսական դասագրքերի պակաս կար: Հիշում եմ, երբ 90-ականների սկզբին ռուսական դասագրքերի պակաս կար, իսկ այն, ինչ տալիս էին աշակերտներին, քրքրված էին: Պետք է խոստովանել, որ սրանում նաև այն ժամանակվա Ռուսաստանի ղեկավարության մեղավորությունը կար, որը արտաքին քաղաքականության մեջ անտեսեց կրթական ոլորտը:

Ռուսաստանի հայերի միության կազմավորումից հետո, մենք անդադար տարբեր դաշնային և պետական մակարդակներում ՌԴ ղեկավարության ուշադրությունը հրավիրում էինք նման հարցերի վրա, ասում էինք՝ ինչպես թե՞, ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանի ռուսական դպրոցներն ու բուհերը չի կարողանում անհրաժեշը դասագրքերով ապահովել: Մի՞թե Ռուսաստանի Դաշնության համար այդքան բարդ խնդիր է ինքնաթիռով դասագրքեր ուղարկել: Չէ՞ որ եթե անհրաժեշտ գրքեր չկան, ապա նաև որակյալ կրթություն չկա, իսկ դա նշանակում, որ նաև  անհրաժեշտություն չկա ուսումնասիրել ռուսաց լեզուն: 

Ученик на уроке чтения в начальной общеобразовательной школе - Sputnik Արմենիա
Հայկական դպրոցներում ռուսաց լեզուն ավելի շատ կդասավանդվի


Այսօր Հայաստանում գործում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, երևանի պետական բարձրագույն ուսումնասկան հաստատություններում ռուսերեն են անցնում, կան ռուսալեզու ֆակուլտետներ և ռուսական բուհերի մասնաճյուղեր: Մի շարք միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնասկան հաստատություններ  կրում են ռուս դասականների անունները` Պուշկին, Չեխով, Գրիբոյեդով, Բրյուսով: Հայաստանի դպրոցներում երկրորդ դասարանից ռուսերեն են անցնում մեծ ծավալով: Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի բոլոր դպրոցներում ամեն տարի ռուսական երգի համահանրապետական մրցույթ է անցկացնում, ռուսական Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում հովանավորում է ռուսական դպրոցները:

-    Իսկ որքա՞ն լուրջ այլընտրանք են ռուսական բուհերի համար ամերիկյան կամ բրիտանական բուհերը:

—  Հայաստանում ամերիկյան բուհերը, անկասկած, մեծ համբավ ունեն: ՀՀ գրեթե  բոլոր քաղաքացիները խոսում են ռուսերեն: Իսկ ահա անգլերենը սովորել է պետք, սակայն այն աշխատանքի տեղավորվելու հնարավորություն է տալիս` անգլերեն լեզվի իմացությամբ և ամերիկյան բուհի ավարտական վկայականով հնարավորություն կա լավ աշխատանք գտնել ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի մի շարք այլ երկրներում:

Կցանկանայի նշել, որ ռուսական կրթությունը միշտ լավ հիմնարար կրթություն էր համարվում, սակայն ամերիկյան բուհի շրջանավարտն աշխատանքի տեղավորման ավելի մեծ շանսեր ունի: Չէ որ ռուսական դիպլոմով մյուս երկրներում ավելի դժվար է աշխատանք գտնել, քան ամերիկյանով: Այդ պատճառով ծնողներն այսպես են մտածում. «Մենք վճարելու ենք ռուսական բուհում սովորելու համար, մեծ գումարներ ենք վատնելու, սակայն ինչ հեռանկարներ կան ընտրած մասնագիտությամբ հետագայում աշխատանք գտնելու համար»:

—  Ի՞նչ անել այդ խնդրի հետ:


—  Եթե ռուսական պետությունը գոնե մեկ տարի երաշխավորված աշխատանքով ապահովի բուհերի շրջանավարտներին ցանկացած պետական հաստատությունում, պետական ակտիվներով ձեռնարկություններում կամ կոմերցիոն ընկերություններին խրախուսի աշխատանքի վերցնել որակավորում ունեցող երիտասարդներին առանց աշխատանքային ստաժի, ապա ռուսական բուհերի կարգավիճակն էապես կբարձրանա: Շրջանավարտներին անհրաժեշտ է դիպլոմ ստանալուց հետո օրենսդրորեն ամրագրած` ընտրված մասնագիտությամբ նվազագույն փորձ ստանալու իրավունք ունենալ:

—  Եվ այդկերպ անհրաժեշտ փո՞րձ ձեռք բերել:


—  Այո: Չէ որ պետությունը քիչ գումարներ չի ծախսում, ներդրում է  կատարում երիտասարդների համար: Իսկ հետո այդ երիտասարդն ուզում է ծառայել պետությանը, բայց չի կարողանում: Եթե ուսանողներին բացատրել, որ երկիրը գումար է ծախսում ձեզ վրա, քաղաքացիները աշխատում են, հարկեր վճարում և վճարում ձեր ուսման համար, նրանք էլ հետագայում կհարգեն իրենց երկիրը, բարեխղճորեն կվճարեն հարկերն ու քաղաքացիների այն սերնդի թոշակները, որոնք վճարում էին իրենց կրթության համար: Թվում է՝ չափազանցնում եմ, սակայն դա այդպես է:

 

Լրահոս
0