Հայ բռնցքամարտիկի շնորհիվ Կրասնոդարը մեդալակիր դարձավ

© Sputnik / Александр Вильф / Անցնել ֆոտոբանկБокс. Чемпионат Европы. Полуфиналы
Бокс. Чемпионат Европы. Полуфиналы - Sputnik Արմենիա
Ռուսաստանի բռնցքամարտի առաջնության մեդալակիրներից մեկը Կրասնոդարի երկրամասը ներկայացնող Անատոլի Գրիգորյանն է։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի բռնցքամարտի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Կրասնոդարի երկրամասի ներկայացուցիչ Անատոլի Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է tvkrasnodar.ru-ն։

Բռնցքամարտիկը չորս մենամարտ անցկացրեց, որոնցից երեքում հաղթեց Մոսկվայի մարզի, Նովոսիբիրսկի և Մախաչկալայի մրցակիցներին։

Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանը պարտվեց Ուֆայի ներկայացուցիչ Արթուր Սուբխանկուլովին։

Ռուսաստանի առաջնությունում Կրասնոդարի երկրամասը միակ մեդալը նվաճեց Գրիգորյանի շնորհիվ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала