Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բերբերյան. Թանկացել է նաև կաթնամթերքը

© Sputnik / Asatur Yesayants / Грач Берберян
Грач Берберян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մսի ու կարագի թանկացումը չի ավարտվել։ Այլ ապրանքների շուկաներում ևս թանկացումներ կլինեն։ Նման կարծիք է Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
Հրաչ Բերբերյան

Մսամթերքի շուկայում սկսված թանկացումն արդեն հանգեցրել է նաև կաթնամթերքի թանկացման։ Այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը` հավելելով, որ թանկացումների շղթան դեռ շարունակվելու է։

«Կաթնամթերքն արդեն թանկացել է. պանիրը` 200 դրամով, մածունը, թթվասերն են թանկացել 20-30 դրամով։ Եվ դեռ էլի է թանկանալու, որովհետև կաթի արտադրությունն է նվազում»,– ասաց Բերբերյանը։

Իսկ կաթի արտադրության նվազումը, նրա խոսքով, պայմանավորված է Հայաստանում անասնագլխաքանակի նվազման միտումներով։ Երաշտի հետևանքով գյուղացին անասնակերի անհրաժեշտ քանակ չունի, չունի նաև 4 անգամ թանկացած անասնակեր գնելու հնարավորություն և ստիպված է մորթել անասուններին։

Լրահոս
0