ՀՀ ԱԳՆ–ն՝ Բյուլբյուլօղլուի մասին. «Փողով ոչ ամեն ինչ է հնարավոր գնել»

© Sputnik / Алексей Филиппов /  / Անցնել մեդիապահոցПосол Азербайджана Полад Бюльбюльоглу
Посол Азербайджана Полад Бюльбюльоглу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը խայտառակվեց, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրեց Փոլադ Բյուլբյուլօղլուին, կարծում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Ամենի բանի վերջն է գովելի։ Ամեն ինչ հնարավոր չէ գնել փողով, ավելին՝ հնարավոր է խայտառակվել։ Ադրբեջանի մյուս նախաձեռնություններին նույն բանն ենք մաղթում»,- Թվիթերի իր էջում գրել է Բալայանը։

​Նա իր գրառմանը կցել է #stopaliev հեշթեգը։

Քվեարկության առաջին փուլի արդյունքում Փոլադ Բյուլբյուլօղլին ընդամենը 2 քվե էր ստացել։

Լրահոս
0