00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսուցիչները գոհ են պարգևներից կամ 55 հազար դրամով տուն չես պահի

© Sputnik / Asatur YesayantsШкола
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում պարգևատրված տնօրենների և ուսուցիչների համար լավագույն խթանը շարունակում է մնալ աշխատավարձի բարձրացումը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում պարգևատրեցին մի շարք դպրոցների տնօրենների ու ուսուցիչների։ Նրանք հեռուստացույցեր ու համակարգիչներ ստացան`ԿԳՆ սահմանած անվանակարգերում հաղթող ճանաչվելով։ Մրցանակները ստանալուց հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում մանկավարժները խոսեցին նաև իրենց գլխավոր խնդրի` աշխատավարձի մասին։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Ուսուցիչներին հեռացնում են աշխատանքից, դպրոցները՝ փակում․ ի՞նչ է կատարվում կրթական ոլորտում

Արարատ գյուղի համար 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Բենիկ Բալայանը, որին պարգևատրեցին ռազմահայրենասիրական և աշխատանքային դաստիարակության լավագույն փորձի համար, չթաքցրեց, որ աշխատավարձերի խնդիրը կա, և դա սպառնալիքի է վերածվելու։

«Մենք բազմաթիվ տեղեր ենք դիմել։ Եթե այսպես շարունակվեց, 3-4 տարի հետո մենք դժվարությամբ ենք ուսուցիչներ բերելու դպրոց։ Բացի այդ, այսօր դպրոցներում 1-2 տոկոսն է տղամարդ, պատճառը դա է, որ աշխատավարձը ցածր է, խանգարում է նրանց գալ դպրոց ու աշխատել։ Իսկ դպրոցներում տղամարդիկ անհրաժեշտ են»,-ասաց նա։

Միաժամանակ նա Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց` աշակերտների ռազմական ոգին բարձրացնելը ժամանակի հրամայականն է։

«Ռազմահայրենասիական ուղղությամբ մեր կատարած աշխատանքները բազմազան են։ Նախ ասեմ, որ ռազմական ուսուցման գրեթե բոլոր դասընթացներն անցկացնում ենք զորամասերում։ Ունենք բազմաթիվ աշակերտներ, որոնք ավարտել են ռազմական ուսումնարանները, բավականին շատ սպաներ ունենք մեր դպրոցի շրջանավարտներից»,- պատմեց Բալայանը։

ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նույնպես անդրադարձավ մանկավարժների աշխատավարձերի խնդրին` հաստատելով, որ այդ հարցն իրենց օրակարգում է։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ նմանատիպ մրցույթներից բացի պետք է նաև ֆինանսապես կայունացնել ուսուցիչներին, ֆինանսական և սոցիալական երաշխիքներ ստեղծել, որպեսզի այդ մարդիկ ավելի գոհ ու հանգիստ կատարեն իրենց աշխատանքը։ Լինելու է երաշխավորված աշխատավարձ»,- ասաց Մակյանը։

© Sputnik / Asatur YesayantsՍյուզաննա Մակյան
День учителя. Сюзанна Макян - Sputnik Արմենիա
Սյուզաննա Մակյան

Դա նշանակում է, որ սահմանվելու է նվազագույն շեմ, որից ցածր չի լինելու ուսուցչի աշխատավարձը և որևէ մեկը կամայական դրսևորում չի կարող ունենալ այդ ուսուցիչների աշխատավարձը իջեցնելու հետ կապված։

Այսօր ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է։ Իսկ առավելագույնը տատանվում է 110-120 հազար դրամի շրջանակում։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ավելի վաղ ասել էր, որ ուսուցիչը բազային կամ նվազագույն աշխատավարձից պակաս չի ստանա, բայց ավելի շատ ժամաքանակներ ունենալու դեպքում կկարողանա ավելին ստանալ: Նա վստահեցրել էր` անկախ դպրոցի աշակերտների թվից՝ ուսուցիչը պետք է կայուն աշխատավարձ ունենա:

Լրահոս
0