Օրվա կադրը. ինչպես Սարգսյանը «վախեցրեց» Ալիևին

© Sputnik / Алексей Дружинин /  / Անցնել մեդիապահոցЗаседание Совета глав государств СНГ в Сочи
Заседание Совета глав государств СНГ в Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի՞նչը «վախեցրեց» Ադրբեջանի նախագահ Ալիևին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից ԱՊՀ խորհրդի նիստից առաջ։ ԶԼՄ-ներն անուշադրության չմատնեցին այդ փաստը։

Սոչիում չորեքշաբթի տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ Ավանդույթի համաձայն՝ երկրների ղեկավարները միասին լուսանկարվել են, ինչի վրա սևեռվել է լրագրողների ուշադրությունը։

Լուսանկարն արվել է նիստը սկսելուց առաջ։ Դրանում Ադրբեջանի նախագահը սեփական երկրի դրոշից թեքվել է դեպի ԱՊՀ դրոշ՝  իր տեղը մասամբ զիջելով Հայաստանի նախագահին։

Այդ կերպ Ալիևը զբաղեցրել է ԱՊՀ խորհրդի նախագահ Սերգեյ Լեբեդևի տեղը, իսկ Հայաստանի նախագահը կանգնել է Հայաստանի և Ադրբեջանի դրոշների միջև։

© Sputnik / Алексей Дружинин /  / Անցնել մեդիապահոցԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը Սոչիում
Заседание Совета глав государств СНГ в Сочи - Sputnik Արմենիա
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը Սոչիում

Ավելի վաղ որոշ հայկական ԶԼՄ-ներ ուշադրություն էին դարձրել այն փաստին, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ իր տեղն ու դրոշը հայաստանցի գործընկերոջն էր զիջել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Լրահոս
0