00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու պատվին արժանացած խիզախները

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգիտիմ բնութագիր չունեցող, հայերի հանդեպ կոնկրետ վերաբերմունք արտահայտող ու օտարներին վախեցնել ցանկացող ադրբեջանական «սև ցուցակները» որքան համալրվում են, այնքան դրանցից չփախչող ու չվախեցող նոր մարդիկ են հայտնվում։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Արտասահմանցի և սփյուռքահայ քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչները վերջին շրջանում ավելի հաճախ են այցելում Արցախ` չվախենալով «սև ցուցակ» կոչվածից։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն խիզախներին, որոնք այցելում են Արցախ ու պատիվ համարում «սև ցուցակում» հայտնվելը։

Դանիել Դեքեր

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը 17-րդ անգամ է գալիս Հայաստան։ Վերջերս էլ նա ցանկություն է հայտնել Արցախում ներկայանալ մենահամերգով, Արցախին ձոնել իր մեծ սիրո մասին երգ։ Այդպես էլ արեց. Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ առաջին անգամ հնչեցրեց «Իմ Արցախ» երգը։

«Պատիվ ունեմ գտնվելու ադրբեջանական «սև ցուցակում»։ Այն ժամանակից, երբ գրեցի «Ադանա» ստեղծագործությունը, արդեն համոզված էի, որ ցուցակը պատրաստ է ինձ համար։ Ես դա նորմալ եմ համարում, որովհետև կանգնած եմ ճշմարտության կողքին»,- ասել է Դեքերը։

© Sputnik / Aram NersesyanԴենիել Դեքեր
Дэниел Декер - Sputnik Արմենիա
Դենիել Դեքեր

Ալեքսանդր Ցինկեր

Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն առաջիններից մեկն է հայտնվել «սև ցուցակում», այն բանից հետո, երբ այցելել է Արցախ։

«Հիմա այդ ցուցակում մոտ 600 մարդ կա, կարծում եմ` ժամանակի ընթացքում այդ թիվը կավելանա։ Ժամանակի ընթացքում ավելի շատ մարդ է այցելելու Արցախ։ Ադրբեջանական իշխանությունները պետք է հասկանան, որ այդ ցուցակները ոչինչ չեն փոխի»,- Sputnik Արմենիայի հետ բացառիկ զրույցում հայտնել է Ցինկերը։

Ի դեպ, նա «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահն է։ Ցինկերի կարծիքով` հայ-իսրայելական գործակցությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։

© Sputnik / Karen YepremyanԱլեքսանդր Ցինկեր
Александр Цинкер - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ցինկեր

Դանիել Ղազարյան

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Դանիել Ղազարյանը հոկտեմբերի 10-ին Հայաստան էր ժամանել հայկական անձնագիր ստանալու համար։ Նա հայտնել է, որ հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի պատգամավորների համար առաջնահերթություն է ԼՂ հիմնախնդիրը։

«Մոտ ժամանակներս հաճույքով կայցելեմ Արցախ, հիմա ժամանակի սղություն ունեմ։ Իսկ Ադրբեջանի «սև ցուցակն» ինձ չի վախեցնում»,-ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը։

© Sputnik / Asatur YesayantsԴանիել Ղազարյան
Депутат Национального собрания Франции Даниэль Казарян - Sputnik Արմենիա
Դանիել Ղազարյան

Էդուարդ Լիմոնով

Ռուս գրող և հասարակական գործիչ Էդուարդ Լիմոնովը Արցախ կատարած այցի պատճառով նույնպես հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Լիմոնովն «ապօրինի» է այցելել «Ադրբեջանի օկուպացված տարածքներ», դրա համար էլ այդ ցուցակում է։

Էդուարդ Լիմոնովին առանձնապես չի մտահոգել «սև ցուցակում» հայտնվելու փաստը, և նա 2017 թ-ի հունիսին այցելել է Արցախ, որը նրան բնորոշմամբ` քրիստոնյա աշխարհի ամենահեռավոր հողակտորն է մոլորակի այդ հատվածում:

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԷդուարդ Լիմոնով
Эдуард Лимонов - Sputnik Արմենիա
Էդուարդ Լիմոնով

ԱՄՆ կոնգրեսականներ

ԱՄՆ կոնգրեսականներից միանգամից 3 հոգի հայտնվել են ադրբեջանական «Սև ցուցակում»։ Նրանք են` Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալլոնը և Թուլսի Գեբըրդը։

Այս մասին կրկին արտահայտվել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

«Հայաստանի և հայկական լոբբի հետ համատեղ իրականացված այդ գործողությունը նպաստում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի զրոյացմանը»,- ասել է նա։

Ի դեպ, Դեյվիդ Վալադաոյի նախաձեռնությամբ ԱՄՆ արտաքին հատկացումներից մեկուկես միլիոն դոլար կհատկացվի Արցախում ականազերծման աշխատանքներ կատարելու համար։

© AP Photo / Rich PedroncelliԴեյվիդ Վալադաո
Дэвид Валадао - Sputnik Արմենիա
Դեյվիդ Վալադաո

Մոնսերատ Կաբալյե

Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն դեռևս 2013 թվականին այցելեց Արցախ, հանդիպեց երկրի բարձրագույն ղեկավարության հետ ու իր հիացմունքն արտահայտեց հայկական քրիստոնեական հուշարձանների առատության վերաբերյալ։

Դրանից հետո Ադրբեջանից արագ տեղեկություն տարածվեց` Կաբալյեի համերգն Ադրբեջանում այլևս անհնարին կլինի։

Աշխարհահռչակ երգչուհին համալրեց այն քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչների շարքը, որոնց անուններն ընդգրկված են տխրահռչակ «սև ցուցակում»։

© PanARMENIAN Photo / Անցնել մեդիապահոցՄոնսերատ Կաբալյե
Визит Монтсеррат Кабалье в Армению - Sputnik Արմենիա
Մոնսերատ Կաբալյե

Բրունո Լը Ռու

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն Լեռնային Ղարաբաղում մասնակցել է անկախության 25-ամյակի միջոցառումներին ու ծանոթացել Ղարաբաղի առաջնագծում տիրող իրավիճակին։ Ինչպես միշտ պաշտոնական Բաքուն դա գնահատել է «ապօրինի» ու ներառել իր` «մերժվածների» ցուցակում։

«Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկիր է։ Մենք այստեղ ենք, որպեսզի կարողանանք քննարկել որոշ հարցեր և տեսնենք, թե ինչն է արգելափակում խաղաղության տանող գործընթացը»,- ասել է Բրունո Լը Ռուն։

Ի դեպ, ֆրանսիացի նախարարը նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման ջատագովներից է։

Ըստ տարածված տեղեկությունների` նա զբաղեցնում է «սև ցուցակի» 91-րդ տեղը։

© AFP 2024 / FRANCOIS GUILLOTԲրունո Լը Ռու
Брюно Ле Ру - Sputnik Արմենիա
Բրունո Լը Ռու

Լյուբով Կազարնովսկայա

Ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան վարպետության դասեր է անցկացրել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Ու չուշացավ արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը` երգչուհին «սև ցուցակում է»։

«Ղարաբաղում ձգտում են խաղաղության և հարգում են մշակույթը։ Ավելի մեծ անհեթեթություն, քան անունս «սև ցուցակում» ընդգրկելն էր, անհնարին էր մտածել»,-ասել է երգչուհին։

© Sputnik / Асатур ЕсаянцԼյուբով Կազարնովսկայա
Любовь Казарновская - Sputnik Արմենիա
Լյուբով Կազարնովսկայա

Ալեքսանդր Լապշին

Արցախ այցելելու համար բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց Բելառուսում և տեղափոխվեց Ադրբեջան։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց 318.2 հոդվածով, որը պատիժ է նախատեսում «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»:

Լապշինը 3 տարվա ազատազրկման դատապարտվեց առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր ստորագրեց։

Արցախ այցելելու հետ կապված ամենաաղմկահարույց պատմությունը, թերևս, կապված էր հենց այս բլոգերի հետ, քանի որ Ադրբեջանը նրա պարագայում միայն «սև ցուցակով» չբավարարվեց։

© Из блога Александра ЛапшинаԱլեքսանդր Լապշին
Александр Лапшин - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Լապշին
Լրահոս
0