00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ–ի և Կենտրոնական Ասիայի ուսանողները «գրոհում են» Հայաստանի բուհերը

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին ԽՍՀՄ երկրների, Հարավային և Կենտրոնական Ասիայի, նույնիսկ Եվրոպայի երիտասարդները ձգտում են կրթություն ստանալ Հայաստանում:

Լաուրա Սարգսյան, Sputnik

Էթնիկ հայերը և օտարերկրացիները լավ կրթություն ստանալու համար Հայաստան են գալիս աշխարհի տարբեր անկյուններից: Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանն անվտանգ երկիր է։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր ուսանողները որակյալ կրթություն ստանան և իրենց հարմարավետ զգան Հայաստանում: Նրանք հասկանում են, որ Հայաստանում ապրելն անվտանգ է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսումնական գծով գործադիր տնօրենի տեղակալ Ժան Բաղյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ռուսալեզու համալսարանները մասնակիորեն լուծում են հայերի հայրենադարձության հարցը: Հայաստանում սովորելու ընթացքում ուսանողները հարմարվում են պայմաններին և ինտեգրվում են հասարակությանը: Նրանցից շատերը հետագայում մշտական բնակություն են հաստատում Հայաստանում։

Այս հարցում նրա հետ համամիտ է նաև Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վլադիմիր Բոնդարենկոն:

Выставка ТВЭЛ как искусство создания энергии - Sputnik Արմենիա
Ռոսատոմը հայ ուսանողներին «միջուկային արվեստ է» ցուցադրել

«Ամեն տարի ՌՀՀ ընդունվող ուսանողների 27 տոկոսը կազմում են օտարերկրացիները, որոնց մեծ մասն էթնիկ հայեր են: Նրանցից շատերը անպայման մնում են Հայաստանում: Մեր ուսանողներն իրենց մասնագիտությամբ հեշտությամբ են աշխատանք գտնում ինչպես այստեղ, այնպես էլ Ռուսաստանում», — ասաց Բոնդարենկոն:

Նա նշեց, որ մոտ ապագայում ՌՀՀ-ն նախատեսում է հայերենին ու ռուսերենին զուգահեռ նաև անգլերեն ուսուցում կազմակերպել: Անգլալեզու ծրագրերը կբարձրացնեն ուսանողների աշխարհագրությունը, և համալսարան կկարողանան ընդունվել նաև Կենտրոնական և Հարավային Ասիայի երիտասարդները:

Ո՞ր մասնագիտությունների համար են Հայաստան գալիս

Ուսանողների շրջանում վերջերս մեծ պահնաջարկ են վայելում միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը, լրագրությունը, լեզվաբանությունը, տնտեսագիտությունը, կիրառական մաթեմատիկան, ինֆորմատիկան:

«Բացի վերոնշյալներից, ՄՊՀ մասնաճյուղում գործում է Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը: Այն այսօր ամենապահանջվածն է: Մեր ուսանողներին հետաքրքրում է ծրագրավորումը», — ասաց Բաղյանը:

Ըստ նրա` համալսարանն իր լավագույն ուսանողներին օգնում է պայմանագրեր կնքել Ռուսաստանի առաջատար ընկերությունների հետ: Ուսման վերջում նրանք ապահովվում են աշխատանքով:

Հայաստան գալիս են նաև կենսաինժեներիայի, կենսամաթեմատիկայի, ֆիզիկատեխնիկական, բժշկակենսաբանական ոլորտներում հմտություններ ստանալու համար: Այստեղ ՌՀՀ-ն, ըստ Բոնդարենկոյի, կարող է մրցակցել առաջատար ռուսական բուհերի հետ:

«Մեր ուսանողները, որոնք ճապոներեն և չինարեն են սովորում, պարբերաբար հնարավորություն են ստանում մեկնելու Պեկին, Տոկիո: Հետագայում նրանք ստանում են այդ երկրների հետ համագործակցության հեռանկարներ: Դրա համար էլ են գալիս Հայաստան», — ասաց Բոնդարենկոն:

ՄՊՀ մասնաճյուղն իր հերթին ապահովում է կրթության նույն որակը, որը տալիս է Մոսկվայի համալսարանը: Բաղյանը նշում է, որ Երևանի մասնաճյուղում կրթությունը ոչ մի կերպ չի զիջում Մոսկվային: Ծրագրերը նույնն են, համալսարանում դասավանդում են ռուսական առաջատար դասախոսներն ու մասնագետները

Ի՞նչ խնդիրներ կան

Անկասկած, Հայաստանում օտարերկրյա ուսանողները մի շարք խնդիրների են բախվում, որոնց թվում են բնակարանի հարցն ու լեզվի խոչընդոտը: Այդ նպատակով համալսարանները հանրակացարաններ են կառուցում իրենց ուսանողների համար: Թեև եկողների մեծ մասը հայեր են, այնուհանդերձ նրանք նաև մշակութային ցնցումներ են ապրում` բախվելով իրենց համար անհասկանալի կարծրատիպերի:

Лекция Казбека Кудзаева в Ереванском Медицинском институте им.Мхитара Гераци - Sputnik Արմենիա
Ինչից են գոհ ու դժգոհ ուսանողները. հետազոտության արդյունքներ

Բուհերի ներկայացուցիչները շատ լավ են հասկանում այդ ամենը: Դժվարությունները հաղթահարելու հիմնական պայմաններից մեկը հայոց լեզվի և երկրի պատմության ուսումնասիրությունն է:

Ըստ Բաղյանի` համալսարանի աշխատակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի այդպիսի խնդիրներից խուսափեն: Մարդկանց մեծամասնությունը գալիս է իրենց պատմական հայրենիք, նրանք ի սկզբանե դրական են տրամադրված:

Ռուս-Հայկական համալսարանը Երևանում գործում է 1997 թվականից, իսկ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը` 2014 թվականից:

Լրահոս
0