«Հավ» մականունով պատգամավորը դուստրերի համար երկու բնակարան է գնել

© Sputnik / Asatur YesayantsЗдание. Новостройка
Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է պատգամավոր Վանիկ Ասատրյանին, որը ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով պատգամավոր Վանիկ Ասատրյանը, որն ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է, վերջին շրջանում, մեր տեղեկություններով, երկու բնակարան է գնել դուստրերի համար:

Ըստ որում, ասում են, որ վերջին բնակարանը գնել է ԱԺ ընտրություններից հետո: Վանիկ Ասատրյանն այս առիթով մեր հարցը կոռեկտ չհամարեց և, առանց պատասխանելու, անջատեց հեռախոսը:

Ինչպես հայտնի է, «Ծառուկյան դաշինքի» բազմաթիվ պատգամավորներ քարոզարշավի համար գումարներ ստանում էին Գագիկ Ծառուկյանից՝ նշելով, որ քարոզարշավի համար բավարար միջոցներ չունեն»:

 

 

Լրահոս
0