Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Եսայան. «Ինձ հանգիստ չէր տալիս «Ես սիրում եմ քեզ» երգը ձայնագրելու միտքը»

Էստրադային հայտնի երգչուհի Նունե Եսայանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է խրախուսել վրացի գործընկերոջը, որ միասին կատարեն «Ես սիրում եմ քեզ» երգը։
Նունե Եսայան

«Ես սիրում եմ քեզ» երգի ստեղծման գաղափարը հանգիստ չի տվել Նունե Եսայանին։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է համոզել հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլուն ձայնագրել այդ երգն ու մտածել տեսահոլովակի մասին։

«Միտքն իմն էր։ Ես վաղուց ճանաչում էի Սոսոյին։ Մեր կովկասյան խառնվածքները մոտ են, և ես ուզում էի նրա հետ մի գործ ձայնագրել։ Քանի որ նա 6.8 ռիթմով երգեր շատ ունի, ասաց` արի փոփ կամ ջազային ոճի մի գործ անենք։ Դա արեցինք։ Բայց, միևնույն է, հանգիստ չէր տալիս «Ես սիրում եմ քեզ» երգը ձայնագրելու միտքը։ Խոսեցինք, ես առանձին ձայնագրեցի այս երգը։ Հետո, երբ լսեց, ասաց` իսկապես ճիշտ էիր ասում, որ սա անեինք»,- պատմեց Եսայանը։

Քանի որ երկու երգիչներն անընդհատ ճամփորդում էին, որոշվեց նվազեցնել նրանց մասնակցությունը տեսահոլովակում։ Երկու երգիչների մասնակցությամբ նկարահանումներն ընթացել են կամերային թատրոնում, մյուս հատվածները` հայաստանյան ռեստորաններից մեկում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала