00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք Ադրբեջանը «Պոլոնեզ» կպարի. Բաքուն նպատակ ունի բելառուսական զենք ձեռք բերել

© Sputnik / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Полонез"
Реактивная система залпового огня Полонез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի առքուվաճառքի մասին հարցը միայն Բաքուն և Մինսկը չեն որոշելու, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Բելառուսը միայն Չինաստանի համաձայնությամբ կարող է որոշում կայացնել Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր վաճառելու վերաբերյալ, Sputnik Արմենիային ասաց «Արսենալ Օտեչեստվո» ամսագրի փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու մասին

Ադրբեջանական մամուլում ակտիվորեն շրջանառվում է պաշտոնական Բաքվի կողմից բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր գնելու հավանականությունը, Հայաստանի հետ (որն «Իսկանդերներ» ունի) ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար։

«Պոլոնեզը» զուտ բելառուսական արտադրանք չէ։ Շասիներն են բելառուսական, իսկ հրթիռը չինական է։ Մինսկը նման համակարգեր չի արտադրում, սակայն հավաքում է դրանք։ Այդ պատճառով երրորդ երկրներին վաճառելու վերաբերյալ հարցի լուծումը, հավանաբար, կախված կլինի երկու երկրներից»,- ասաց Լենոկովը։

Հարցը վերաբերում է նրան, թե ում է պատկանում վերջնական հավաստագիրը, այդ պատճառով Բելառուսը չի կարող վերավաճառել զենքն առանց Չինաստանի համաձայնության։

Ադրբեջանի շահը, նրա խոսքով, հասկանալի է, այդ համակարգերը NORINCO ընկերության հրթիռ ունեն, որը մինչև 200 կմ հեռավորության թռիչքի հնարավորություն ունի։

«Սակայն, իհարկե «Իսկանդերների» մարտական հզորության համեմատ, այն («Իսկանդերն») ավելի հզոր է»,– ասաց Լեոնկովը։

Սպառազինության մատակարարման հարցում առանցքային խաղացողը, նրա կարծիքով, Մոսկվան կլինի, որը որոշակի կարող է ազդել նման գնումների վրա։

«Պետք չէ մոռանալ, որ Չինաստանը ևս այստեղ (Հարավային Կովկասում) ներկա է։ Չինաստանը ռազմավարական կարևոր գործընկեր ունի` Իրանը։ Ադրբեջանի հետ գործակցությունն էլ մասնակի բնույթ է կրում»,– ասել է Լեոնկովը։

Ադրբեջանի ցանկությունը, նրա խոսքով, չի նշանակում, որ նա կգնի կամ  նրան կմատակարարեն։ Դեռևս ամեն ինչ սահմանափակվում է նրանով, որ հետաքրքրություն է առաջացել։

«Սա դեռ միայն հայտարարություն է մտադրությունների մասին»,– ասել է Լեոնկովը։

Ռուսաստանի հրթիռա–հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը, իր հերթին, նշում է այն, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է վճարել անհրաժեշտ գումարը:

Երկրորդ պահը Բելառուսի և Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի և Ադրբեջանի միջև հարաբերություններն են։

Вооруженный мужчина - Sputnik Արմենիա
Բուլղարացի լրագրող. «Արդյո՞ք Սոֆիան և Բաքուն կքննարկեն ԻՊ–ին զենք մատակարարելու հարցը»

«Հասկանալի է, որ նման զենքի մատակարարումը Ադրբեջանին բացասական ռեակցիա է առաջացնելու Հայաստանում։ Բացի այդ, եթե Մինսկը Բաքվին «Պոլոնեզ» վաճառի, ապա նա կդառնա այն խաղացողը, որն արցախյան հակամարտության հարցում կբռնի Ադրբեջանի կողմը»,– ասել է Սիվկովը։

Մյուս կողմից, Սիվկովը համոզված է, որ եթե Ադրբեջանը ստանա այդ զենքը, Ռուսաստանը Հայաստանին նույնպես դրան համարժեք սպառազինություն կվաճառի։

«Ռուսաստանը գործում է հավասարակշռության սկզբունքով, որպեսզի ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չկարողանան ռազմական գործողություններ սկսել։ Եթե դա խախտվի, Ռուսաստանն այն կվերականգնի»,– ասել է Սիվկովը։

Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որպեսզի հակամարտությունը տարածում չունենա, այլ կարգավորվի խաղաղ ճանապարհով, համոզված է փորձագետը։

Ռազմա–տեխնիկական միջոցը կարող է լինել միայն մեկը` համաչափ զենքի վաճառքը։ Եթե Ադրբեջանը զենք է գնում, ապա Ռուսաստանը «ադեկվատ» սպառազինություն է վաճառում Հայաստանին։

Եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, ապա նա կգնի այն մյուս երկրներից, օրինակ, ԱՄՆ–ից։

Ռուսաստանն էլ, նրա խոսքով, չի կարող թույլ տալ, որպեսզի տարածաշրջանում ԱՄՆ–ը խաղացող դառնա։ Նրա կարծիքով` Վաշինգտոնի միջամտությունը հակամարտության սրացման և, հավանաբար, լայնածավալ պատերազմի կհանգեցնի։

Հ.Գ.-«Պոլոնեզը», բացի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի անվանում լինելուց, նաև լեհական դանդաղ, հանդիսավոր պար է։

Լրահոս
0