00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
26 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրում եմ ու կարոտում. մշակույթի գործիչներն այսօրվա Երևանում իրենց հուշերն են փնտրում

© Sputnik / Asatur YesayantsЕреван. Каскад
Ереван. Каскад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը` մեր հարազատ Երևանն այսօր դարձավ 2799 տարեկան։ Այդ երկար ժամանակահատվածում շատ բան է փոխվել։ Sputnik Արմենիան պարզել է, թե Հայաստանի մշակույթի գործիչներն ինչպիսի Երևանն են կարոտում։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վարդագույն տուֆից կառուցված շենքեր, փայտյա պատշգամբներ, արևով ողողված գողտրիկ փողոցներ. Հայաստանի մշակույթի գործիչները հենց այսպիսի Երևանն են հիշում ու կարոտում։

Հայտնի ռադիոհաղորդավար դերասան, թարգմանիչ Սարգիս Նաջարյանը հիշում է, որ իր պատանեկության տարիներին Երևանն անչափ գեղեցիկ էր։ Նա կարծում է, որ այսօրվա Երևանում պատմություն չի մնացել։

«Ես 15 տարեկանից աշխատել եմ Հանրային ռադիոյում, և իմ սիրելի անկյուններից մեկը «Ֆլորայի» այգին էր, որը մոտ էր աշխատավայրիս։ Այնտեղ ես իմ նստարանն ունեի, որի մոտ թռչնի բնով մի մեծ ծառ կար։ Երբեմն ինձ թվում էր` զրուցում եմ թռչունների հետ»,- ասաց Նաջարյանը։

Նրա համար հին Երևանի մարմնավորումը Ալավերդյան փողոցն է` սև քարից կառուցված տներով ու գեղեցիկ պատշգամբներով։

Ալավերդյան փողոցը հարազատ է նաև ջազմեն Լևոն Մալխասյանին։ Հենց այս փողոցում է եղել նրա հայրական տունը։

Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանը մի քաղաք է, որից խլում են անցյալը. մաս 1-ին

«Երևանն ընդունում եմ այնպիսին, ինչպիսին եղել է բոլոր ժամանակներում։ Իմ վերաբերմունքը չի փոխվում այն քաղաքի հանդեպ, որտեղ ծնվել ու կայացել եմ ես»,- ասաց Մալխասյանը։

Մաեստրոյի սիրած վայրերից մեկը եղել է «Սկվազնյաչոկ» սրճարանը, որն այսօր չկա։ Ջազմենն ընկերների հետ շատ երեկոներ է անցկացրել այդ սրճարանում, որտեղ ստեղծագործական զրույցներ են ծավալվել։

Հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանն էլ սիրահարված է իր մանկության Երևանին, այն ժամանակվա Ամիրյան փողոցին։ Այն, ինչ կատարվում է Երևանի հետ այսօր, անչափ մտահոգում է նրան։

«Ես չէի ուզի տեսնել այսօրվա Երևանը, որտեղ անճաշակ շենքեր են կառուցվել։ Այսօրվա միտումները կործանարար եմ համարում»,- ասաց Իսպիրյանը։

Ժամանակակից Երևանում նրա սիրած վայրը Կասկադն է` Գաֆէսճեան արվեստի կենտրոնով, փոքրիկ սրճարաններով ու ռեստորաններով։ Ամեն կիրակի նա ընկերների հետ նախաճաշում է այդ ռեստորաններից մեկում։

Երգչին մտահոգում է նաև Հրազդանի կիրճի այսօրվա վիճակը։ Ժամանակին այնտեղ կարելի էր հաճելի հանգիստ անցկացնել երեխաների հետ, իսկ այսօր ձորը ողողված է ռեստորաններով։

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ կարոտով է խոսում այն երևանցիների մասին, որոնք այլևս չկան։

«Կորցրել եմ շատերին, որոնց հետ կապված սրտամոտ վայրեր կան։ Ես մերկ քարը չեմ կարոտում, կարոտում եմ մարդկային սիրտը»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով, սիրելի վայրերը կապված են հարաբերությունների, միջավայրի հետ։ Առանձնահատուկ հիշողություններ են կապված «Մոսկվա» կինոթատրոնի հետ։

«Այնտեղ ենք առաջին անգամ դիտել Տարկովսկու, Ֆելինիի, Փարաջանովի ֆիլմերը։ Կինոթատրոնը բոլորովին այլ մակարդակ ուներ այն ժամանակ»,- ասաց Բաբայանը։

Նա հաճախ է հիշում իր բակը, որը մոտ էր կինոթատրոնին։ Հիշում է հարևաններին` հայկական կինոյի վարպետներ Ավետ Ավետիսյանին ու Հրաչյա Ներսիսյանին։

Բաբայանն ապրել է նաև Աբովյան փողոցում և բակում գտնվող եկեղեցին նաև իրենն է համարել։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանը մի քաղաք է, որից խլում են անցյալը. մաս 2-րդ

«Եկեղեցի հասնելու համար պետք էր անցնել մեր տան մոտով, և մենք այն մերն էինք համարում, խաղում էինք այդ բակում։ Այսօր այն ընդհանուր է դարձել։ Շատ լավ է, բայց միևնույն ժամանակ ասես կորցրած լինեմ հուշերիս մի կտորը»,- ասաց Բաբայանը։

Նա ցավով նշում է, որ այսօրվա Երևանում ակտիվորեն ոչնչացնում են կանաչ տարածքները։

Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հացագործյանն էլ ուզում է վերադարձնել «իր» Երևանը։ Նա ծնվել ու մեծացել է Կարապի լճի մոտակայքում գտնվող տներից մեկում, որոնք այսօր չկան։

«Այո, ապրելու պայմանները լավը չէին, բայց մենք փոքրիկ այգի ունենք, բարի հարևաններ։ Կարոտում եմ այն ժամանակները։ Դրականն ավելի շատ էր, մարդկանց սրտերն` ավելի մաքուր»,- ասաց նա։

Նա ցավում է, որ այլևս չի տեսնելու իր մանկության Երևանը` կանաչ, ազատ և ուրախ քաղաքը։

Լրահոս
0