00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարուստ լիբանանահայերը Հայաստանում «նեգատիվ շոկ» են ապրում

© Sputnik / Aram NersesyanБездомные люди. Ереван
Бездомные люди. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիբանանի մեծահարուստների շարքը համալրած հայերը, որոնք նաև բարձր պաշտոններ են զբաղեցնում երկրում և վայելում են հասարակության հարգանքը, «նեգատիվ շոկ» են ապրում Հայաստանում։ Լիբանանահայ գործարար Րաֆֆի Սեմերջյանը Sputnik Արմենիային պատմեց, թե որն է այդ շոկի պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Հայերը հիմնականում հայոց ցեղասպանությունից հետո են հասել Միջերկրական ծովի արևելյան ափ` Լիբանան։ Հասել են ոտաբոբիկ, բայց այդպիսին չեն մնացել. հարստություն են կուտակել իրենց ձեռքի շնորհքի ու աշխատասիրության շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լիբանանահայ գործարար Րաֆֆի Սեմերջյանը։ Դրա համար էլ, երբ լիբանանահայերը ժամանում են Հայաստան, զարմանում են, երբ մուրացիկներ են տեսնում։

«Լիբանանահայերը նեգատիվ շոկ են ապրում` մուրացիկներին տեսնելով։ Մեր պապերը, որ գնացել էին Լիբանան, նման բան չէին տեսել ու ապրել, չնայած որ առանց ոչ մի բանի էին հասել այդ երկիր»,- ասաց Սեմերջյանը։

Հայերը Լիբանանում հարստություն և ռեսուրսներ են կուտակել։ Այստեղ նրանք լուրջ դերակատարում ունեն հասարակական-քաղաքական կյանքում։ Օրինակ` Լիբանանում կա հայազգի 2 նախարար, 6 պատգամավոր ու 2 դեսպան։ Մեծ կշիռ ունեն նաև առևտրականները, ոսկեգործները։

Знаие Правительства Либанана - Sputnik Արմենիա
Զբոսաշրջության ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայ նախարարները

«Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասի շուկան թիվ մեկն է արաբական աշխարհում ոչ միայն վաճառքի, այլև արտադրության տեսանկյունից։ Այստեղ հիմանական գործառույթն իրականացնում են հայերը»,- պատմեց Սեմերջյանը։

Նախորդ տարի Լիբանանում կառավարության կազմը համալրեցին հայազգի 2 նախարար։ Ավետիս Կիտանյանը զբաղվում է զբոսաշրջության, իսկ Ժան Օղասաբյանը` կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով։

Օրինակ` Կիտանյանը ներգնա տուրիզմի հարցերով զբաղվելուց զատ աշխատում է, որ Հայաստանը հետաքրքրի նաև լիբանանցի ու արաբ զբոսաշրջիկներին։

Լիբանանն իր արտաքին քաղաքականության համար ևս վստահում է հայերին։ Վերջերս լիբանանահայ բարձրաստիճան դիվանագետ Վազգեն Գավլաքյանն ավարտեց իր առաքելությունը Ղազախստանում դեսպանի պաշտոնում։ Հիմա էլ սպասում է նոր նշանակման։ Լիբանանից Կոլումբիայի դեսպան էլ նշանակվեց մեկ այլ լիբանանահայ` Արա Խաչատուրյանը։

Լիբանանահայերը մեծ կապեր ունեն ամբողջ աշխարհում։ Ավելին, նրանք իրենց գործունեությունը տարածել են Միջերկրական ծովի արևելյան ափերից դուրս` աֆրիկյան երկրներում ։ Օրինակ` Տոգոյում լիբանանահայերը մեծ ալրաղացներ, իսկ Կենտրոնական Աֆրիկայում օդանավեր ունեն, ադամանդի վաճառքով են զբաղվում։

Լիբանանահայերի ներուժը կենտրոնացած է հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում։ Այստեղ կարելի է զբոսնել առանց տեղի լեզվին տիրապետելու, քանի որ ամենուր հայերեն են խոսում։ Բազմաթիվ խանութներ կան, որոնք իրենց անվանումներով հիշեցնում են Հայաստանը։ Մեկ այլ կողմից հայկական եկեղեցին է` հայկական պատարագի հնչյուններով։ Ու մի կարևոր հանգամանք ևս` Բուրջ Համուդում ներքին տաբու կա դրված թուրքական ապրանքներին։ Այնպես որ Լիբանանի այս փոքր ու մեծ անկյունը լրիվ հավակնում է կոչվել մի կտոր Հայաստան Միջերկրական ծովի ափին։

Մինչև 1970-ական թվականները լիբանանահայ համայնքը կազմում էր մոտ 250-300 հազար: Քաղաքացիական երկարատև պատերազմի հետևանքով այդ թիվը կրճատվել է մինչև 140-150 հազարի:

Լրահոս
0