Թրամփն Իրանին ահաբեկել է նոր պատժամիջոցներով

© AP Photo / Susan Walsh / Дональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շարունակում է մնալ ահաբեկչության գլխավոր հովանավորը, քանի որ կապված է «Ալ Քաիդայի», «Թալիբանի» և այլ կազմակերպությունների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռեժիմը մնում է ահաբեկչության առաջատար հովանավորը և օգնում «Ալ Քաիդային», «Թալիբանին» «Հզբոլլահին» և այլ ահաբեկչական ցանցերին: Նա զարգացնում և տեղադրում է հրթիռներ` խախտելով միջազգային նորմերը, որոնք սպառնում են մեզ և մեր դաշնակիցներին»,— ասել է Թրամփը:

Նա հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային զենքի մասին համաձայնագրի դրույթները: ԱՄՆ նախագահը հրաժարվել է հաստատել Կոնգրեսին, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով սահմանված կետերը:

Թրամփը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։

Լրահոս
0