Երբ գրպանահատները մտնում են ավտոբուս՝ «աշխատելու». ինչպես խուսափել նրանց զոհը դառնալուց

Հատկապես Երևանում գրպանահատները «տեղ են արել». օրվա պիկ ժամերին մտնում են ավտոբուսներ, երթուղայիններ ու իրենց «սև գործն» անում: Ոստիկանության աշխատակիցները ձեռքը պահում են զարկերակին, բայց միշտ չէ, որ հաջողվում է բռնել գողերին:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. Երևանում գրպանահատներն ամեն առավոտ կարծես շտապում են իրենց մշտական «աշխատավայր»՝ ավտոբուսներ ու երթուղային տաքսիներ, և, տարբեր միջոցներ գործի դնելով, մտնում գրպաններ, պայուսակներ:

Հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին Երևանում տրանսպորտային միջոցները գերբեռնված են լինում: Քաղաքացիները, մեկը մյուսին սեղմված, հազիվհազ հասնում են մի կետից մյուսը: Այդ ընթացքում արդեն փորձառու դարձած գրպանահատները կատարում են իրենց «սև գործը»:

День Святого Валентина в Сирии - Sputnik Արմենիա
Ոսկեղենի գողը ձերբակալվեց

Գրպանահատներից շատերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները դեմքով արդեն ճանաչում են, այս մասին հայտնում են հենց ոստիկանությունից: Միաժամանակ կարևոր են համարում, որ գրպանահատը նրանց չճանաչի: Պարբերաբար ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են օպերատիվ- հետախուզական աշխատանքներ: Օրինակ՝ վերջերս մամուլում մի տեսանյութ տարածվեց, որտեղ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին ավտոբուսներից մեկը՝ ուղևորներին խնդրելով ստուգել պայուսակները:

«Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է գրպանահատության 563 ահազանգ տրանսորտային միջոցներում: Այդ դեպքերից 208-ն է արձանագրվել»,-Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից:

«Աղմուկ բարձրացավ, և միայն այն պահից հասկանալի դարձավ՝ ինչի մասին է խոսքը, երբ վարորդը դուրս հրավիրեց ուղևորներից մեկին: Գրպանահատության փորձի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լիլիթը, ով ամեն անգամ նստում է տվյալ համարի ավտոբուսն ու ուղևորվում համալսարան:

Денежные купюры России и США - Sputnik Արմենիա
7 միլիոն դրամի գողը հայտնաբերվել է, գողոնը` ոչ

«Վարորդը տեսավ ուղևորներից մեկին, դեմքով ճանաչեց ու բղավեց՝ դուրս գնա մեքենայից: Նախապես ոչ ոք չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը ու ոչ ոք չտեսավ գրպանահատին, քանի որ նա աննկատ դուրս եկավ, երբ բացահայտվեց: Հետո վարորդն ասաց, որ դա այն մարդն է, ով միշտ նստում է ավտոբուս ու գողություն անում՝ հիմնականում չհաջողված փորձով»,-պատմեց ուսանողուհին:

Նման դեպքերում քչերն են համարձակություն ունենում ձայն բարձրացնել, քանի որ վախենում են, թե գրպանահատն իրենց կվնասի: Առաջին արձագանքը լինում է պայուսակները պինդ գրկելն ու նստելը:

Երևանյան փողոցներում Sputnik Արմենիայի կատարած փոքրիկ հարցման ժամանակ քաղաքացիները նշում էին, որ լսել են գրպանահատության դեպքերի մասին: Մեծ մասը, որպես ինքնապաշտպանական միջոց, երթուղայինում կանգնած ժամանակ իրեն նեղություն է տալիս ու պայուսակը պահում է իր մոտ՝ ոչ մեկի ձեռքը չտալով: Մյուս մասն էլ աշխատում է «անմարդկային գազելները» բոյկոտել ու մետրոյից կամ տաքսիից օգտվել, իսկ եթե ճանապարհը շատ մեծ չէ, այն ոտքով հաղթահարել:

Իսկ իրականում գրպանահատության դեպքերի ականատես լինողները, անկախ այն բանից՝ իրենք են տուժողը, թե ոչ, պետք է դիմեն ոստիկանություն նման դեպքերը նվազեցնելու և ոստիկանության ջանքերին աջակցելու համար:

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала