00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ և ի՞նչ էր գրում Մոցարտը գիշերը ժամը երկուսին, և ինչպե՞ս է այդ նամակը հասել Հայաստան

© Sputnik / Asatur YesayantsПисьмо Моцарта аббату Буллингеру
Письмо Моцарта аббату Буллингеру - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1778 թվականի հուլիսի 4-ի գիշերը, Փարիզում Մոցարտի գրած նամակը պահվում է երևանյան թանգարանում։ Ում և ինչի մասին է գրում աշխարհահռչակ կոմպոզիտորն ու ինչպես է նամակը հասել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. 1778 թվականին Փարիզում, մոր մահից ժամեր անց, ավստրիացի անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը հուզիչ նամակ է գրում Զալցբուրգ՝ իր ընտանիքի մտերիմ աբբա Բուլինգերին։

«Սգացեք ինձ հետ, իմ ընկեր, սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Գրում եմ Ձեզ գիշերվա ժամը 2-ին, բայց պարտավոր եմ հայտնել, որ իմ մայրը, իմ թանկագին մայրն այլևս չկա»,- գրում է Մոցարտը։

Комитас - Sputnik Արմենիա
Կոմիտասի նամակն աշակերտներին. «Այս հաստագլուխներին բան հասկացնել հնարավոր չէ»

Նամակում նա խնդրում է հոգեպես նախապատրաստել հորը կնոջ մահվան լուրին, միաժամանակ նաև նյութական աջակցություն խնդրում՝ մոր հուղարկավորության համար:

Սոցիալապես շատ ծանր վիճակում ապրող կոմպոզիտորը ստիպված է լինում մորը հուղարկավորել օտար երկրում, քանի որ հնարավորություն չուներ նրան հայրենիք տեղափոխելու։

Պատմականորեն հաստատված այս փաստը վկայում է նաև այն մասին, որ նամակը կարող է բնօրինակ լինել։

Եվ, այդուհանդերձ, Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի աշխատակիցները զգուշանում են միանշանակ եզրակացույուններ անել։

«Չեմ կարող պնդել, որ դա 100%-ով Մոցարտի ձեռագիրն է»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը` հավելելով, որ տարիներ առաջ փորձել են նամակն ուղարկել Վիեննա` փորձաքննության, բայց ինչ-ինչ պատճառով մերժում են ստացել։

«Նամակը թանգարան է հասել Վասիլիյ Կորգանովի արխիվից, ով ոչ միայն հայտնի երաժշտագետ էր, այլև կոլեկցիոներ, և փաստաթղթերի շատ մեծ հավաքածու ուներ։ Այդ հավաքածուն ժառանգություն հասավ մեր թանգարանին»,- պատմեց մեր զրուցակիցը։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում պահվող Մոցարտի նամակը
Письмо Моцарта аббату Буллингеру - Sputnik Արմենիա
Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում պահվող Մոցարտի նամակը

Երաժշտագետ Վասիլի Կորգանովի արխիվում հավաքված հանրահայտ արվեստագետների ու քաղաքական գործիչների հարյուրավոր նամակները նրա մահից հետո փոխանցվել են Հայաստանի ազգային գրադարանին, որտեղից էլ ավելի ուշ դրանց մի մասը նվիրաբերվել է Գրականության և արվեստի թանգարանին։

 

Լրահոս
0