00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է. քաղաքամայրին նվիրված տարբեր տարիների լավագույն երգերը

© Sputnik / Aram NersesyanЭребуни-Ереван 2799. Международный фестиваль воздушных шаров
Эребуни-Ереван 2799. Международный фестиваль воздушных шаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայրաքաղաք Երևանին հայ արվեստագետներն իրենց սերն արտահայտում են յուրաքանչյուրն իր արվեստի լեզվով՝ քանդակով, երաժշտությամբ և խոսքերով: Ու եթե սերն իսկապես անկեղծ է, այն շատ արագ դառնում է բոլորի սեփականությունը, այնպես, ինչպես Երևանին նվիրված բազմաթիվ երգեր, որոնք այսօր ծանոթ ու սիրված են բոլոր երևանցիների ու հայաստանցիների կողմից:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Երևանին նվիրված սիրո խոստովանությունների ավանդույթը սկիզբ առավ խորհրդային զարթոնքի տարիներին, երբ երևանցիները սկսեցին նշել նաև իրենց սիրված Էրեբունի-Երևան տոնակատարությունը:

Բայց շարքը սկսենք, թերևս ավելի հեռվից, խորհրդային այն տարիներից, երբ Երևանի ծննդյան տոնը դեռ չէր նշվում: 1938 թ. հայկական առաջին ջազ բենդի հիմնադիր Արտեմի Այվազյանը գրեց մայրաքաղաք Երևանին ուղղված իր սրտի խոսքը՝ «Երևանում տոն է» ստեղծագործությունը: Երգի բառերը՝ հրաշալի օդի և անմահական ջրի մասին, Հովհաննես Ղուկասյանինն են:

Գևորգ Էմինի «Երևան, իմ բարի քաղաք» տողերը, խորհրդային կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադևոսյանը համեմեց ջազային երաժշտությամբ ու երևանցիներին նվիրեց ևս մեկ ստեղծագործություն: Երգի առաջին ու թերևս ամենահայտնի կատարողը դարձավ այն ժամանակ դեռ երիտասարդ երգչուհի Բելլա Դարբինյանը:

Տարիներ անց երևանի գեղեցիկ աղջիկներին իր բանաստեղծության մեջ գովերգեց Վլադիմիր Հարությունյանը: Իսկ Առնո Բաբաջանյանի դաշնամուրային հնչյունների ներքո այն դարձավ երևանյան համերգասրահներում ու ռեստորաններում այդ տարիներին ամենից շատ կատարվող երգերից մեկը:

Ասում են՝ այս երգը մի անգամ նույնիսկ փրկել է հեղինակին խուլիգաններից: Երևանյան մութ փողոցներից մեկում նրանք հարձակվել են կոմպոզիտորի վրա, փորձել թալանել, բայց նրանցից մեկը ճանաչել է Բաբաջանյանին ու ասել. ««Երևանի սիրուն աղջիկը» ինքն է գրել»: Խուլիգանները «գործը» կիսատ են թողել, ներողություն խնդրել ու հեռացել:

Խորհրդային տարիներին ծնվեց, սիրվեց ու Երևանի պաշտոնական օրհներգ դարձավ նաև հենց Էրեբունի-Երևան տոնակատարության համար Էդգար Հովհաննիսյանի գրած երաժշտությունը՝ Պարույր Սևակի խոսքերով:

Երևան դարձած Էրեբունին այսօր արդեն երևանցիները լսում են հոտնկայս: Քաղաքի օրհներգի հնչյուններն ու խոսքերը ծանոթ են բոլոր երևանցիներին:

Երևանը երգով սիրելու ավանդույթը շարունակվեց նաև Խորհրդային Հայաստանի անկումից հետո: Մութ ու ցուրտ տարիներին էլ մարդիկ ջերմանում էին այն ժամանակվա ամենահայտնի հեղինակ-կատարողների՝ Ռուբեն Հախվերդյանի ու Ֆորշի՝ քաղաքին նվիրված երգերով:

Հախվերդյանի սերը Երևանի հանդեպ արտահայտվում է նրա բազմաթիվ երգերում: Բայց «Սա Երևանն է» ստեղծագործույունը դարձել է մայրաքաղաքի ոչ պաշտոնական հիմնը:

«Սա երևանն է, այստեղ դու տանն ես» արտահայտությունը կհասկանան ոչ միայն երևանցիները, այլև բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ զգացել են մեր մայրաքաղաքի ջերմությունը:

Դե, իսկ «Երևանի գիշերներում» երգն արտացոլում է գիշերային Երևանի ողջ հմայքը՝ փողոցով անցնողների ու լուսավորված պատուհանների ներսում թաքնված մարդկանց բազում ճակատագրերով:

Հախվերդյանից տարիներ անց մեկ այլ հեղինակ-կատարող՝ Ֆորշը, Երևանին նվիրեց 90-ականներին լույս տեսած իր մի քանի ժողովածուները՝ դառնալով քաղաքային ֆոլկլյորի այն տարիների անբաժան ուղեկիցը:

«Զբոսանք Երևանով», «Երևանը մենք ենք», «Երևանյան վալս» երգերն այսօր էլ սիրված են ու արդիական:

Ու թեև այդ տարիներին Երևանին նվիրված երգերի մի ամբողջ աստղաբույլ ծնվեց, բայց կոմպոզիտոր Արմեն Մանդակունյանի «Իմ Երևան» երգը նույնպես իր կայուն տեղը գտավ երևանցիների սրտում: Միակ օթևանի, երևանցու անցողիկության ու Երևանի հավերժության մասին նրա երաժշտական փիլիսոփայությունը գնահատվեց իրենց քաղաքն անչափ սիրող երևանցիների կողմից:

Անկախացման ծանր, բայց երաժշտական առումով բեղմնավոր տարիներին հաջորդեցին անկախության առաջին ստեղծագործությունները: Դրանցից թերևս ամենաճանաչվածներն են Արմեն Մարտիրոսյանի «Ամեն բացվող առավոտ», Թաթայի «Երևանս», հայ աստղերի կատարմամբ վերջին տարիներին հնչած «Իմ սրտի մայրաքաղաք» երգերը:

Բայց ինչ սեր առանց անկեղծության: Նոր սերունդը որոշեց մայրաքաղաքի հետ իսկական սիրահարի պես վարվել՝ չշողոքորթել ու ասել ամբողջ ճշմարտությունը:

«Ռեինկարնացիայի» «Երևան» երգում որքան սեր, այնքան էլ թախիծ կա՝ «Ուրիշ գույներով քեզ զարդարել են ու անցյալն էլ քո մոռացել»: Բայց միևնույն է, երգը լավատեսական է ու լուսավոր ապագա է խոստանում մայրաքաղաքին:

Երևանը երգով «սիրելու» ավանդույթն այսօր էլ արդիական է: Ամեն տարի, քաղաքի ծննդյան տոնին ընդառաջ մերօրյա երգահաններն առնվազն մեկ երգ են նվիրում Երևանին: Երգերը ծնվում են, երգվում, սիրվում, հիշվում կամ մոռացվում: Բայց սիրո ամենամեծ փորձությունը ժամանակն է: Բազմաթիվ երգերից տարիներ անց կմնան միայն անկեղծ խոստովանությունները:

 

Լրահոս
0