00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի հայերը զինվորներ են, որոնք պահպանում են մեր սրբությունները. հարցազրույց

© Sputnik / Karen YepremyanАрхимандрит Гевонд
Архимандрит Гевонд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմն առանց հայերի և հայկական ժառանգության պատկերացնելը դժվար է: Թեև այստեղ հայերն այդքան էլ շատ չեն, սակայն նրանք անընդհատ պահպանում են իրենց «փոքրիկ հայրենիքը»:

Երուսաղեմում ապրելու բարդությունների, հրեաների հետ հարաբերությունների և հայկական թաղամասի մասին Sputnik Արմենիային է պատմել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը: Երուսաղեմում նրա հետ զրուցել է Լաուրա Սարգսյանը:

- Ինչո՞վ է Երուսաղեմի հայ համայնքը տարբերվում այլ երկրների համայնքներից:

— Դժվար է ապրել օտարության մեջ: Երուսաղեմ եկող ուխտավորներին կողքից թվում է, թե մեզ հեշտ է: Այստեղ մենք ամեն օր ծանր աշխատանք ենք կատարում: Հայկական թաղամասը, եկեղեցիները, գիմնազիաները ապահովում են հայերի ներկայությունը սուրբ հողի վրա: Պետք է հասկանալ Երուսաղեմում հայերի կյանքի և ցանկացած այլ քաղաքում հայերի կյանքի միջև եղած տարբերությունը:

Иерусалим - Sputnik Արմենիա
Հայկական հետքը Երուսաղեմի խճանկարներում

Այստեղ լինելը չի ենթադրում միայն փողոցներով շրջել, այլ նաև տեր կանգնել սրբավայրերին, պահպանել սրբությունները, Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը, Բեթղեհեմի Սբ. ծննդյան տաճարը: Սխալվելու, ուշանալու իրավունք չունես: Պետք է նշված ժամանակ սկսես և ավարտես պատարագը: Հակառակ դեպքում կարող ես կորցնել իրավունքներդ:

- Արդյոք մտադիր չե՞ք պատմական հայրենիք վերադառնալ:

— Երուսաղեմը հայության համար կարևոր է ցանկացած տեսանկյունից: Սա գիտակցելով՝ Հայաստան վերադառնալու մասին նույնիսկ չես մտածում: Մենք զինվորներ ենք, որոնք Երուսաղեմում պահպանում են փոքրիկ Հայաստանը: Հայկական թաղամասում գտնվում է համայնքը, գրադարանը, Մատենադարանը, եկեղեցին, դպրոցը, մանկապարտեզը: Չի կարելի այդ ամենը թողնել և հեռանալ: Երբեմն ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչ ես կորցրել այս անապատում, բայց դա հազվադեպ է լինում:

Այստեղ ես ծառայում եմ, ունեմ պարտականություններ: Շատերը չեն հասկանում դա, չեն գիտակցում Երուսաղեմում մեր ներկայության ողջ լրջությունը: Գիտեք, որ մի շարք զբոսաշրջիկներ Հայաստանի և հայերի մասին տեղեկանում են Երուսաղեմ այցելելով: Երուսաղեմը բացի մարդկանցից նաև քարերն են, պատմությունը, հայկական թաղամասը:

- Ինչպիսի՞ն են հայերի ու հրեաների հարաբերություններն այստեղ:

— Մենք աշխատում ենք չափավոր շփվել, և չքաղաքականացնել մեր ներկայությունը սուրբ հողի վրա: Հարցերը դիվանագիտորեն ենք լուծում: Իրականում, դա շատ մեծ աշխատանք է, որը հզոր հոգևոր և ֆիզիկական ուժ է պահանջում: Օրինակ՝ ուլտրաօրտոդոքսալ հրեաները մեզ կամ ցանկացած այլ քրիստոնյա եկեղեցականի տեսնելիս` թքում են:

Геворк Гахведжян - Sputnik Արմենիա
Գևորգ Կահվեջյան` հին Երուսաղեմի պատկերների պահապանը

Մեր առջև կանգնած է համայնքը պահպանելու հարցը. տարեցտարի հայերը պակասում են: Տղաները գերադասում են ամուսնանալ իսրայելուհիների հետ, աղջիկները հիմնականում ամուսին են ընտրում քրիստոնյա արաբներին: Հետևաբար, նրանց երեխաներն արդեն չեն ժառանգում մեր ավանդույթները:

Իսրայելում դժվար է նույնիսկ հրեաների համար, էլ չենք խոսում հայերի մասին: Հայերն աշխատանք գտնելու մտադրությամբ ԱՄՆ, Ավստրալիա են մեկնում և հաճախ չեն վերադառնում:

Հաջորդ խնդիրը` մեր համայնքում հայերին բաժանում են ըստ պատկանելության: Կան այնպիսիները, ովքեր այստեղ բնակություն են հաստատել խաչակրաց արշավանքների ժամանակ: Նրանք էլ հենց հիմնել են հայկական թաղամասը և իրենց «աշխարհիկ» են անվանում: Մյուսները եկել են` Ցեղասպանությունից փրկվելով, իսկ գաղթականների երրորդ ալիքը եղավ անցյալ դարի 90-ականներին: Հետաքրքիր է, որ կար ժամանակաշրջան, երբ «աշխարհիկ» համայնքի ներկայացուցիչները, որպեսզի չձուլվեն տեղի բնակչությանը, ամուսնանում էին իրենց զարմուհիների հետ:

- Ի՞նչ հարաբերություններ ունեն գաղթի երեք այդ շրջանների հայերի Երուսաղեմում:

— XX դարի 20-ականներին, Հայոց ցեղասպանությունից հետո Երուսաղեմում հայերի զանգվածային վերաբնակեցման նոր ալիք սկսվեց: Նրանց ապաստան տվեց մեր եկեղեցին, մանկատներ կառուցվեցին: Միայն Վանից շուրջ 800 երեխա էր բերվել: Նրանցից շատերը մնացին Իսրայելում, մյուսները մեկնեցին այլ երկրներ:

Այդ ժամանակաշրջանից են սկսվում «աշխարհիկ» կոչվող համայնքի և եկվոր հայերի միջև կոնֆլիկտները: 90-ականներին Հայաստանից ուսանողներ եկան՝ գիմնազիայում սովորելու համար: Նրանցից շատերը մնացին Իսրայելում: Եկվոր հայերի թիվն այդ ժամանակվանից մինչ օրս կազմում է մոտ 10 հազար մարդ: Սակայն Երուսաղեմի հայերն նրանց յուրային չեն համարում, քանի որ նրանց շարքերում շատ են խառնամուսնություններից ծնվածները, որոնք կիսով չափ են հայ և հեռու են մեր ավանդույթներից:

- Կա՞ն արդյոք երիտասարդներ, ովքեր կցանկանային Հայաստան տեղափոխվել:

— Տեղափոխվելու ընդգծված ցանկություն նրանք չունեն: Սակայն ակտիվորեն հետևում են Հայաստանի կյանքին և տարբեր գործընթացներում են ներգրավված. Ցույցեր են կազմակերպում, ապրիլի 24-ին՝ բողոքի ակցիաներ, պայքարում են հակահայկական քարզոչության դեմ, որն այստեղ իրականացնում են ադրբեջանցիները: Մենք այստեղ մոտ 3 հազար ենք, և այդ երիտասարդության ներկայությունն անհրաժեշտ է Սուրբ հողի վրա:

 

Լրահոս
0