Ստոցկայան երկարատև ընդմիջումից հետո հայ ամուսնուն ներկայացրել է հանրությանը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПевица Анастасия Стоцкая
Певица Анастасия Стоцкая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրահայտ երգչուհի Անաստասիա Ստոցկայան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել հայ ամուսնու հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան, որը վերջերս է նշել ծննդյան 35-ամյակը, Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել իր ծննդյան երեկույթից։ Լուսանկարներից մեկում նա ամուսնու` Սերգեյի հետ է, որը Ռուսաստանում հայտնի գործարար է։

Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները, ամուսնությունից հետո Ստոցկայան հարգել է ամուսնու` հանրությանը չներկայանալու ցանկությունը։

Եվ ահա երգչուհին վերջապես որոշել է նրա հետ լուսանկար հրապարակել։

Ստոցկայայայի էջի բաժանորդները հիացական մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։

 

Երգչուհին ամուսնացել է 2010 թվականին, նրանց առաջնեկը`Ալեքսանդրը, ծնվել է 2011 թվականի հուլիսի 16-ին։ Լուսանկարի հրապարակումից հետո օգտատերերը գրել են. «Հիմա արդեն պարզ է, որ որդին նման է հորը»։

Այս տարվա մայիսի 7-ին ծնվել է նրանց դուստրը։

Լրահոս
0