Իրաքյան Քիրքուկում բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների և իրաքյան զորքերի միջև

© Sputnik / Дмитрий Виноградов /  / Անցնել մեդիապահոցВооруженные силы Иракского Курдистана в провинции Киркук в Ираке
Вооруженные силы Иракского Курдистана в провинции Киркук в Ираке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջազգային ԶԼՄ–ները հաղորդում են տարածել քրդական զորքերի և իրաքյան զինվորականների միջև բախումների մասին, բայց պաշտոնական Բաղդադը դեռևս ներկայացնում է միայն զինվորական ուժերի շարժի մասին ինֆորմացիան։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Իրաքյան ուժերը գրոհ են սկսել Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկում` Քրիքուկում։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Al-Sumaria հեռուստաընկերությանը։

«Բախումը տեղի է ունեցել Իրաքի զինվորական ուժերի և քրդական զինյալների միջև, երկրի հարավային մասում»,–հեռուստաընկերությանը հայտնել է աղբյուրը` մանրամասնելով, որ անընդհատ կրակոցներ են հնչում այդ տարածքում։

Турция строит стену на границе с Сирией - Sputnik Արմենիա
Քրդական հանրաքվե. պատերազմը մեր դռան շեմին է

Հայտնի է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հրամայել է քրդական զինյալներին կրակ չբացել Իրաքի բանակի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ։

Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին:

Խորհուրդը նաև ընդգծել է, որ իրենք ցանկանում են խաղաղություն հաստատել երկրի բոլոր անկյուններում և պաշտպանել Իրաքի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ քրդերին: Նախարարներն ավելացրել են, որ քրդերի հետ վիճելի տարածքները պետք է ղեկավարեն դաշնային իշխանության կողմից ղեկավարվող տեղական ուժերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Հանրաքվեի անցկացման ու արդյունքներին դեմ են Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:

Լրահոս
0