Երևանի կարաոկե–ակումբներից մեկում աղջիկները ծեծել են իրար

© Pixabay / Piaxabay / Ночной клуб
Ночной клуб - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի կարաոկե–ակումբներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել է ծեծկռտուքով։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 15-ին Էրեբունի վարչական տարածքում մի խումբ կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 06։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Խորենացի փողոցի 28 հասցեում՝ «Վոյս» կարաոկե ակումբից միմյանց միջև վիճաբանություն ունենալու կասկածանքով Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Դիանա Բաբինյանին, 22-ամյա Լիլիթ Երամյանին, 26-ամյա Անուշ Երամյանին, 25-ամյա Վարդուհի Ռյաբուխային և 21-ամյա Տիգրան Հովսեփյանին։

Պարզվել է, որ նշված անձինք նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։

Բոլորը ստորագրությամբ ազատ են արձակվել և բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

 

Լրահոս
0