00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ավագ Հարությունյան
Խաղողի այգիներում կարող է տուժած լինել բերքի 30-40 տոկոսը․ Ավագ Հարությունյան
09:07
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային ավիափոխադրողի հարցը. Մոսկվան ի՞նչ կարող է առաջարկել Երևանին

© Sputnik / Aram NersesyanАэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական ինքնաթիռը նախատեսված է փոքր և միջին հեռավորության թռիչքների համար, Ռուսաստանի հարավային քաղաքները շատ հարմար են Superjet–ի համար, բայց Հայաստանի դեպքում հարցը քննարկման կարիք ունի, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Sukhoi Superjet 100-ը հայկական շուկայում կիրառելու նպատակահարմարությունը կախված է «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների պայմաններից, Sputnik Արմենիային ասաց «Ազգային ավիացիոն ասոցիացիա» կազմակերպության նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Աթբաշյանը։

Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե մեկ տարի է` քննարկում են ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը։ Հոկտեմբերի սկզբին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, Հայաստանում նոր ազգային ավիաընկերությունը կգործի, երբ հիմնավորվի դրա տնտեսապես շահավետ լինելը։ Ըստ նրա` կողմերն արդեն գնահատումների վերջնական փուլում են, և գնահատվում են Երևանից բոլոր հնարավոր արդյունավետ ուղղությունները, որպեսզի չվերթերի քանակի, ուղղությունների և շահագործման ժամկետների մասին վերջնական որոշումներ ընդունվեն։

«Superjet–ը ժամանակակից ինքնաթիռ է, որը նախագծվել ու ստեղծվել է կարճ թռիչքների համար»,- ասաց Աթբաշյանը։

Նա չավելացրեց, որ այս ինքնաթիռները հետզհետե բարելավում են իրենց բնութագրերը։ Դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ դիտողություններ կային, այդ պատճառով էլ «Արմավիան» ժամանակին հրաժարվեց դրանից։

Աթբաշյանի խոսքով, այդ ինքնաթիռների վերջին մոդելներն արդեն լրամշակված են և հուսալի։

«Մնում է միայն ողջունել այդ նախաձեռնությունը»,- ասաց փորձագետը։

Самолет. Аэропорт - Sputnik Արմենիա
Հայաստանն ազգային նոր ավիափոխադրող կունենա՞

Ըստ նրա` որևէ պատճառ չկա համարելու, որ Superjet-ը պակաս տնտեսող է, քան Airbus-ն ու Boeing-ը։ Այն ժամանակակից աերոդինամիկա ունի, էլեկտրոնիկայի բաղադրիչների մեծ մասն արևմտյան արտադրանք է։ Ինքնաթիռի կոնստրուկցիան գուցե 1-2 տոկոսով նվազեցնում է արդյունավետությունը, բայց այդ հանգամանքը չի ազդում տոմսերի գնի վրա։

Աթբաշյանի խոսքով, տոմսերի գները հիմնականում պայմանավորված են «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից։

«Ինչո՞ւ են «Տարոն Ավիայի» ինքնաթիռները մեկնում Գյումրիից, որովհետև այնտեղ գներն անհամեմատ էժան են։ Եթե մենք ուզում ենք նորմալ գներ ունենալ, պետք է պայմանավորվենք «Զվարթնոցի» հետ»,- ասաց նա։

Գինն ու «բովանդակությունը» էժան են մյուսներից

ԽՍՀՄ քաղավիացիայի նախարարի տեղակալ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Քաղավիացիայի գործընկեր» հիմնադրամի նախագահ Օլեգ Սմիրնովն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նման ինքնաթիռների օգտագործումն արդիական է Երևանի համար, քանի որ արևմտյան ծանր տեխնիկան արդեն թռչում է Հայաստան։

«Իսկ ահա 1000-1500 կմ հեռավորության համար հարմար է հենց Sukhoi Superjet 100-ը, քանի որ այդ ինքնաթիռն իր մարտավարական-տեխնիկական տվյալներով չի զիջում Boeing-ին ու Airbus-ին։ Հայաստանն ուղղություններ ունի դեպի այն քաղաքներ, որոնք լավ թռիչքուղի ունեն Դա շատ կարևոր է Superjet-ի համար, որոնց շարժիչները մոտ են գետնին»,- ասաց Սմիրնովը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Քաղավիացիա. «Զվարթնոցի» գները տարածաշրջանում ամենաթանկը չեն

Նրա խոսքով, սկզբնական փուլում տեխնիկական ծառայությունների հետ կապված խնդիրներ կային։ Հայաստանն ավելի վաղ հրաժարվել էր Superjet-ից հենց այդ պատճառով։ Սակայն խնդիրներն արդեն վերացվել են, և, ըստ նրա, պահեստամասերի և ծառայությունների որակի թերություններ այլևս չկան։

Բացի այդ, ինքնաթիռի գինն ու բովանդակությունն ավելի էժան են, քան արտասահմանյան մոդելները։ Անվտանգության և վառելիքի ծախսի առումով, ըստ Սմիրնովի, գրեթե չեն զիջում Boeing-ին և Airbus-ին։

«Մասնագիտական պատկերացումներից ելնելով` կարելի է ասել, որ սա լիովին իրականանալի նախագիծ է»,- ասաց Սմիրնովը։

Հաջողված օրինակ է Մեքսիկան

Հաջողված օրինակ է Մեքսիկան

«Ավիատրանսպորտային տեսություն» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Սինիցկին նշեց, որ Հայաստանից Ռուսաստան իրականացվող թռիչքները տնտեսապես շահավետ են` հաշվի առնելով հայկական սփյուռքի առկայությունը։

«Ամեն ինչ կախված է ուղղության պահանջարկից։ Այս հարցը լուրջ հաշվարկների կարիք ունի։ Ոչ մի դեպքում չի կարելի խոսել չիրականացվող նախածի մասին»,- ասացի Սինիցկին։

Նա որպես Superjet-ի օգտագործման ամենահաջողված օրինակ նշեց մեքսիկական Interjet ընկերությունը, որը, ըստ Սինիցկու, կարողացել է այս ինքնաթիռները ներառել բոլոր ուղղություններում։

Գլխավոր հարցն այն է, թե ինքնաթիռն ինչ պայմաններով կմատակարարվի Հայաստան։

«Կարևոր է, որ այդ ինքնաթիռի բերած եկամուտն ավելի շատ լինի, քան ինքնաթիռի համար տրված գումարը։ Ֆինանսական հարցեր կան` ի՞նչ պայմաններ կլինեն, ի՞նչ հաճախականությամբ կիրականացվեն թռիչքները, հնարավոր կլինի՞ «լցնել» այդ ինքնաթիռները»,- ասաց Սինիցկին։

Ըստ նրա` եթե հնարավոր լինի դրական հաշվեկշռի հասնել, ապա ինքնաթիռները կկարողանան մշտական թռիչքներ իրականացնել։

Նշենք, որ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Հայաստանում ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագրի վերաբերյալ հստակ ժամկետներ չի նշել, բայց հայտնել է` շուկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան որոշ ուղղություններ, որոնք կարող են հեռանկարային լինել ստեղծվելիք փոխադրողի համար։ Ըստ նրա` կարող են նաև միջազգային չվերթեր իրականացվել, որպես հնարավոր ուղղություն է դիտարկվում Ֆրանսիան։

Լրահոս
0