00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում ուղևորներին թունավորող հայաստանցի տաքսու վարորդ է կալանավորվել

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձմոսկովյան շրջանում ոստիկանները ձերբակալել են հայ տաքսու վարորդ Վահագն Կարապետյանին, որը կասկածվում է ուղևորներին թունավորելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացի 29-ամյա Վահագն Կարապետյանը, որը Մոսկվայում զբաղվում էր մասնավոր ուղևորափոխադրումներով, դատարանի որոշմամբ կալանավորվել է 1,5 ամսով` ուղևորներին թունավորելու մեղադրանքով։

Ինչպես փոխանցում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, տղամարդու վարձակալած բնակարանում խուզարկություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 20 բջջային հեռախոս, 190 կլոզապին ուժեղ ազդող դեղահաբ և 98 ձեռքի ժամացույց։

Женщина за рулем - Sputnik Արմենիա
Կին տաքսիստի խոստովանությունը. «Մեկն ասաց` ես խայտառակում եմ ազգը»

Կարապետյանը մեղադրվում է Ռուսաստանի ՔՕ երկու հոդվածներով` «Առջողությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելը, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է տուժողի մահվան» և «Կողոպուտ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելով»: Քաղաքացին արդեն ընդունել է իր մեղքը։

Կարապետյանի նկատմամբ գործ էր հարուցվել հունիսի 30-ին` ռադիոհաղորդավար Արթուր Բիտովի մահվան կապակցությամբ: Կարապետյանը ձերբակալվել է Մերձմոսկովյան շրջանում հոկտեմբերի 16-ին. նշված է կալանավորման մասին որոշման մեջ:

Ավելի վաղ Մոսկվայի ՔԿ գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել էր, որ ապրիլի 9-ի առավոտյան Դվինցևի փողոցի երթևեկելի հատվածի մոտ հայտնաբերվել է 51-ամյա տղամադրու դի առանց տեսանելի վնասվածքների: Փորձաքննության համաձայն` զոհը մահացել էր էթիլային սպիրտից և հոգեմետ դեղերից թունավորվելուց:

Հետաքննության տվյալներով` 2015 թվականին տղամարդն ուղևորափոխադրումների մասնավոր ծառայություն էր մատուցում և տարբեր պատրվակով իր հաճախորդներին առաջարկում էր հանքային ջուր խմել, որի մեջ նախապես հոգեմետ նյութեր էր լուծում,  հետո սպասելով, որ դեղամիջոցն ազդի, կալանավորված անձը հափշտակում էր հաճախորդներին պատկանող թանկարժեք իրերը։

Լրահոս
0