00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ ուսանողները բաց նամակ են հղել նախարարներին ու սպառնում են դասադուլ կազմակերպել

© Facebook/Hayk SmbatyanАкция протеста студентов армянских вузов против решения МО РА
Акция протеста студентов армянских вузов против решения МО РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՊՀ ուսանողներն այսօր բողոքի հավաք են կազմակերպել ընդդեմ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության» մասին օրենքներում պաշտպանության նախարարության առաջարկած փոփոխությունների։ Ակցիաները կշարունակվեն, չի բացառվում, որ վերածվեն դասադուլի։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. ԵՊՀ ուսանողությունը համաձայն չէ պաշտպանության նախարարության հետ։ Ակադեմիական տարկետման իրավունքի վերացումը չի օգնի բանակին, փոխարենը կվնասի գիտությանը. նման տեսակետ այսօր հնչեցրին համալսարանի բակում հավաքված ուսանողները։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անհամաձայնություն հայտնեց պաշտպանության նախարարի` օրեր առաջ արտահայտած այն տեսակետին, թե տարկետման իրավունքի վերացումը կնպաստի նաև կոռուպցիայի վերացմանը։

«Կոռուպցիոն ռիսկ կրթական ոլորտում, իհարկե, կա, կան դեպքեր, երբ մարդիկ ասպիրանտուրան օգտագործում են զուտ չծառայելու համար։ Բայց կան մարդիկ, որ ասպիրանտուրա են ընդունվում գիտությանը ծառայելու համար, ու պետք չէ մեղավորների հետ անմեղներին էլ պատժել,- ասաց Դավիթը:

© Facebook/Hayk SmbatyanԵՊՀ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել
Акция протеста студентов армянских вузов против решения МО РА - Sputnik Արմենիա
ԵՊՀ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել

Նա միաժամանակ մատնացույց արեց իրենց համոզմամբ առավել կոռումպացված մեկ այլ համակարգ։

«Օրինակ` բուժզննման ոլորտը։ Գիտենք, որ շատ մարդիկ հենց այս ձևով են ազատվում, բայց այս մասին ոչինչ չի ասվում, չի բացահայտվում, փոխարենը կպնում են կրթությանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ուսանողական նախաձեռնությանը միացել են նաև ուսանողուհիները, որոնց ևս մտահոգում է Հայաստանի գիտության ապագան։

«Եթե օրենքն ընդունվի, գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողը զրկվելու է այդ հնարավորությունից, որովհետև կրթության երկարատև դադարից հետո քչերը կկարողանան կամ կցանկանան վերադառնալ գիտության ասպարեզ»,- ասաց նախաձեռնության անդամ Նելլի Ղահրամանյանը։

Ինչ վերաբերում է օրենքի հեղինակների հիմնավորմանը, թե այս քայլով փորձ է արվում համալրել բանակի թվակազմը, ուսանողները բերում են հետևյալ հակափաստարկը. «2 վաշտի չափ ուսանող պետք է գնա ծառայության։ Եթե այդ ուսանողները մնան ու գիտությանը նվիրվեն, ավելի օգտակար կլինեն պետությանը», և ներկայացնում են կառավարության համապատասխան որոշումը, որի համաձայն` այս տարի կառավարությունը 140 ասպիրանտական տեղ է հատկացրել ՀՀ բուհերին։

Այսօրվա հավաքից հետո մասնակիցները բաց նամակ են հասցեագրել ՀՀ պաշտպանության և ԿԳ նախարարներին և սպասում են արձագանքի։ Իսկ մինչ այդ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանն արդեն միացել են նաև երևանյան մի քանի այլ բուհերի ուսանողներ։ Աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև դասախոսները։

Պետական այրերի պատասխանին սպասող ուսանողները շարունակելու են քննարկումներն ու հանդիպումները։ Նախաձեռնության անդամները նշում են` իրենց ձայնը «վերևում» լսելի դարձնելու համար պատրաստ են դիմել նաև դասադուլի։

© Facebook/Արթուր Ավագյան‎ԵՊՀ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել
Акция протеста студентов армянских вузов против решения МО РА - Sputnik Արմենիա
ԵՊՀ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել
Լրահոս
0