00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտադաշտը` ԱՄՆ. հայկական սփյուռքը «պատերազմ է հայտարարել» Թուրքիային

© AFP 2024 / Mark RALSTONАрмяне США на акции протеста у консульства Турции
Армяне США на акции протеста у консульства Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ում ապրող հայերը որոշել են Հայոց ցեղասպանության տարիներին հայերից բռնագրավված գույքի արխիվ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը Հայոց ցեղասպանության տարիներին հայերից բռնագրավված գույքի արխիվ է ստեղծում նաև քաղաքական նկատառումներից ելնելով, կարծում է ամերիկագետ Արեգ Գալստյանը։

ԱՄՆ-ում գործող Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights — ALC) գործադիր ղեկավար Քեյթ Նահապետյանը հայտարարել է Հայոց ցեղասպանության տարիներին հայերից բռնագրավված գույքի արխիվ ստեղծելու մասին, որը կօգնի հայկական կողմին իր պահանջատիրությունն առավել հստակ ներկայացնելուն:

«Այս նախագիծը ևս մեկ անգամ հիշեցնում է, որը հայերը թուրքերի նկատմամբ պահանջներ ունեն` հողային, կրոնական հաստատությունների և այլն։ Սակայն այլ հարց է, թե որքանով է նպատակահարմար այդ պահանջները հնչեցնել ամերիկյան ամբիոններից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գալստյանը։

Նրա խոսքով, որևէ կազմակերպություն չի կարող ստիպել Թուրքիային ինչ-որ բան վերադարձնել հայերին, եթե Թուրքիան ինքը չուզի։ Դա հասկանում են նաև նախագծի հեղինակները, սակայն նրանք այդ գործընթացը նաև կարևորում են լոբբիստական գործունեության համատեքստում։

Այլ հարց է, թե ինչպես են տվյալներ հավաքելու ողբերգական իրադարձություններից 102 տարի անց։ Գործընթացը դժվար կլինի, քանի որ Ցեղասպանություն տեսած մարդկանց սերունդներից շատերը կորցրել են իրենց ընտանիքի պատմության հետ կապը։

Նախագծի հեղինակներն էլ համոզված են, որ հայերից բռնագրավված և գողացված տների, այգիների, հողատարածքների և այլ կալվածքների տվյալներ հավաքելն իրական է` չնայած, որ ամբողջ գույքը մնացել է Թուրքիայի տարածքում։

Социальная реклама про Геноцид армян - Sputnik Արմենիա
Հայկական տեսահոլովակը լավագույններից մեկն է ճանաչվել սոցիալական գովազդի փառատոնում

«Պետք է հիշել, որ Թուրքիայի որոշման վրա չի անդրադառնա անգամ տվյալների բազայի ծավալը»,- ասաց Գալստյանը` ընդգծելով, որ նման հարցերը պետք է լուծել միայն ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով։

Փորձագետի խոսքով, այն ամենը, ինչ կասի ամերիկյան դատարանը, խորհրդատվական բնույթ կունենա, քանի որևէ երկիր չի կարող մեկ այլ երկրի պարտադրել, որ քայլեր անի երրորդ երկրի նկատմամբ։

Նա ընդգծեց, որ հայկական ժառանգությունը չի կարող փոխանցվել Հայաստանին։ Տվյալ դեպքում ստացող կողմը կարող է դառնալ Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցու թեմը։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 52 նահանգից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0