Լևոն Հայրապետյանը մահացել է գաղութում, դուստրը խոսել է հոր թաղման մասին

© Facebook/Vahe Avanesyan / Левон Айрапетян
Левон Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը մահացել է ուղղիչ գաղութում։ Այս տեղեկությունը հաստատել է Պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչությունը։ Նախօրեին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, բայց Հայրապետյանին չեն տեղափոխել բժշկական հաստատություն։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի մահն անսպասելի չէր։ Նախօրեին նրա ինքնազգացողությունը վատացել է, սակայն Հայրապետյանին այդպես էլ չեն տեղափոխել հիվանդանոց։ Այս մասին գրում է Sobesednik.ru-ն։

«Ճնշումը եղել է 84/44, բայց բավարարվել են բուժզննումով, Հայրապետյանին այդպես էլ չեն տեղափոխել բժշկական հաստատություն»,- գրում է պարբերականը։

Դատական հերթական նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր Հայրապետյանի պաշտպանի բողոքարկումը, նախատեսված էր հոկտեմբերի 18-ին։ Հայրապետյանին մերժել էին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակել, թեև նա առողջական բազմաթիվ խնդիրներ ուներ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայրապետյանը տնային կալանքի տակ է։

Левон Айрапетян - Sputnik Արմենիա
Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունն էր` իրեն հուղարկավորեն ծնողների մոտ

Նշվում է, որ նրան մերժել են պայմանական-վաղաժամկետ ազատ արձակել, քանի որ «խախտել է համազգեստի կրման կանոնը և չի կրել «բեյջը», որի վրա գրված է ազգանունը»։

Հայրապետյանի դուստրը պատմել է, որ հոր վերջին ցանկությունը եղել է այն, որ թաղվի Մոսկվայում, ծնողներին կողքին։

Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Դավիդ Խեչանը:

«Մեղադրյալի մահվան առնչությամբ գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է փաստաբանը:

Լևոն Հայրապետյանը մահացել է այսօր` հոկտեմբերի 18-ին, կյանքի 68-րդ տարում։

Նա ձերբակալվել էր դեռևս 2014 թվականին ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում նախկին սենատոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել խոստումը։

Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։

Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ 16 տարի առաջ նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։

Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։

Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։

Լրահոս
0