Ինչո՞ւ բանտ նետեցին Լևոն Հայրապետյանին. Վլադիմիր Սոլովյովը` հայ գործարարի մասին

© Sputnik / Asatur Yesayants / Владимир Соловьев в пресс-центре Sputnik Армения
Владимир Соловьев в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանի մահվան փաստին։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն արձագանքել է գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանի մահվան լուրին և գրառում է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ինչպիսի ողբերգական ճակատագիր։ Հայտնի էր, որ Լևոն Գուրգենովիչը ծանր հիվանդ է։ Ինչո՞ւ նրան բանտ նետեցին»,- գրել է Սոլովյովը։

​Լևոն Հայրապետյանը մահացել է այսօր` հոկտեմբերի 18-ին, կյանքի 68-րդ տարում։

Նա ձերբակալվել էր դեռևս 2014 թվականին ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում նախկին սենատոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել խոստումը։

Левон Айрапетян - Sputnik Արմենիա
Լևոն Հայրապետյանը մահացել է գաղութում, դուստրը խոսել է հոր թաղման մասին

Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։

Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ 16 տարի առաջ նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։

Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։

Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։

Լրահոս
0