Տրանսպորտում գողություն կատարած կինը բերման է ենթարկվել

© Photo/Sona Barseghyan / Дежурная часть Полиции РА
Дежурная часть Полиции РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հասարակական տրանսպորտում գրպանահատության դեպքերը շատացել են։ Բերման է ենթարկվել թիվ 32 երթուղային ավտոբուսում գողություն կատարած կինը։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Քնարիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և զեղչի քարտեր:

Карманник - Sputnik Արմենիա
Երբ գրպանահատները մտնում են ավտոբուս՝ «աշխատելու». ինչպես խուսափել նրանց զոհը դառնալուց

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

Նույն օրը, ժամը 20.50-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Գողոնն առգրավված է:

Աննման Ա.-ն նաև հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, թիվ 32 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 23.000 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Լրահոս
0