Պուտինը RT–ի և Sputnik–ի աշխատանքի մասին. «Խոնարհում եմ գլխարկս»

© Sputnik / Рамиль Ситдиков /  / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин
Президент РФ Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել RT–ի և Sputnik–ի աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ RT հեռուսատաալիքն ու Sputnik գործակալությունը ամեն ինչ անում են «հստակ և անվախ», ու հենց դրանում է նրանց հաջողության գրավականը։ 

«Փայլուն են աշխատում, իսկապես, տաղանդավոր մարդիկ են: Երբեմն, ես, նույնիսկ, զարմանում եմ նման պատկերավոր արտահայտվելու նրանց համարձակության և տաղանդի վրա, այդքան հստակ և անվախ են: Պարզապես, խոնարհում եմ գլխարկս նրանց առջև: Հենց դա է, հավանաբար, RT–ի և Sputnik գործունեության հաջողության գրավականը»,- ասել է Պուտինը:

«Վալդայի» միջազգային քննարկման ակումբի ամփոփիչ լիագումար նիստի ժամանակ RT–ի գլխավոր խմբագրի Մարգարիտա Սիմոնյանը ՌԴ նախագահի ուշադրությունը հրավիրեց այն ճնշման վրա, որին ենթարկվում է ընկերությունն արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում:

Լրահոս
0