Ֆլորիդայում ինքնաթիռը մխրճվել է ավտոմեքենաների մեջ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցПолиция США
Полиция США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենթ Պիթերսբերգ քաղաքում թեթև շարժիչով օդանավն ավտոմեքենաների մեջ է մխրճվել վթարային վայրէջք կատարելիս, տուժել է 5 մարդ։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը:

«Ոչ մեծ օդանավը վայրէջք է կատարել 18-րդ ավենյուի վրա և մխրճվել ամենագնացի մեջ: Հինգ տուժածին օգնություն է ցուցաբերվել»,- նշված է ոստիկանության Twitter-ի էջում:

​Հաջորդ հաղորդագրությամբ հստակեցվում է, որ արտակարգ վայրէջքի հետևանքով վնասվել են ևս 2 ավտոմեքենա:

Նշվում է, որ 3 մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Լրահոս
0