00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդստանի հայ համայնքին սպառնում են «Ադրբեջանի դրոշով» թուրքմենները

© AP Photo / Burhan OzbiliciАзербайджанские туристы проводят акцию протеста против курдских бомбежек
Азербайджанские туристы проводят акцию протеста против курдских бомбежек - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաղդադի և Էրբիլի առճակատումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրաքի հյուսիսում բնակվող քրիստոնյաների համար:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Քրդստանի հայ համայնքին սպառնում է թուրքմենների արմատական շիա խմբավորումը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրք-քրդական հարաբերությունների հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Երկուշաբթի Իրաքի անվտանգության ուժերը, քրդական «Փեշմերգա» զինված խմբավորումների կողմից դիմադրության չհանդիպելով, վերականգնել են Քիրքուկ քաղաքի վերահսկումը, որը վերջին երեք տարվա ընթացքում եղել է քրդական ինքնավարության վարչակազմի անմիջական ղեկավարման ներքո: Քիրքուկի վարչակազմի աղբյուրն ավելի վաղ Sputnik-ին հայտնել էր, որ «Փեշմերգայի» մի քանի հազար զինյալները ղեկավարությունից համապատասխան հրաման ստանալուց հետո երկուշաբթի վաղ առավոտյան հեռացել են իրենց դիրքերից:

«Իրավիճակը շատ վտանգավոր է հայ համայնքի և ընդհանրապես քրիստոնյաների համար: Բանն այն է, որ հակամարտության մեջ է ներգրավված նաև շիա ծայրահեղական Հաշդի Շաբի խմբավորումը: Այժմ նրանք բռնություն են գործադրում Քիրքուկի տարածքում սունի քրդերի դեմ», — ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հաշդի Շաբի խմբավորումը բաղկացած է թուրքմեններից, որոնք պայքարում էին քրդերի դեմ` ծածանելով Ադրբեջանի դրոշը:

«Հենց նրանք էին հայտարարում, որ այստեղ գործերն ավարտելուց հետո կգնան Ղարաբաղ և «կազատագրեն » Ադրբեջանի համար: Քրդերին զուգահեռ նրանք կարող են սկսել քրիստոնյաների հետապնդումները», — ասաց Հովհաննիսյանը:

Ռազմական ճանապարհով Քրդստանի տարածքի խորքերը նրանք հազիվ թե կարողանան առաջ գնալ իրենց սակավաթվության (մոտավորապես 500-600 զինվոր) պատճառով: Բայց վախ են առաջացնում «Փեշմերգայի»` տարբեր կուսակցությունների կողմից կառավարվող ստորաբաժանումներում առկա հակասությունները:

Город Эрбиль, иракский Курдистан - Sputnik Արմենիա
Հանրաքվեի հետքերով. Քրդստանի հայկական համայնքը` ինքնությունը պահպանելու պայքարում

Հովհաննիսյանի խոսքով, Էրբիլի իշխանությունների և Քիրքուքի «Փեշմերգայի» պաշտպանական ուժերի հակասություններն ի հայտ են եկել հենց ամենասկզբից:

«Այս «դավաճանությունը» կամ, ինչպես կոչում են Քրդստանում «ռազմական հեղաշրջումը», իրականացվել է Պավել Թալաբանիի (նախկին նախագահի որդին) կողմից: Իրաքի իշխանությունները ստորագրեցին նրա հետ ներքին համաձայնագիր, համաձայն որի, Քիրքուկի նավթի հանքերը փոխանցվում էին Բաղդադի կառավարմանը, իսկ կենտրոնական կառավարությունն իր հերթին պարտավորվեց վճարել Սուլեյմանի և Քիրքուկի պետական ծառայողների, «Փեշմերգայի» անդամների աշխատավարձերը», — ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, քաղաքի հանձնումը տեղի է ունեցել ոչ թե կենտրոնական իշխանությունների, այլ Հաշդի Շաբի իրաքյան շիաների կողմից, որոնք սկսեցին սպանել տեղի քրդերին:

Այս ֆոնին Էրբիլի և ՔԴԿ-ի կողմից վերահսկվող զորքերը վերադառնում են Քիրքուկի շրջակայք, սիրիական քրդերը պատրաստակամություն են հայտնել օգնել իրենց իրաքյան մերձավորներին վերադարձնել քաղաքը:

«Քրդստանի տարածքում (2004 թ. Սահմանադրությամբ) Թալաբանիի կլանի համախոհներ չկան: Նրանք Սուլեյմանում, Քիրքուքում և Մոսուլում են», — ասաց Հովհաննիսյանը:

Քրդերի փոխադարձ մեղադրանքները

Sputnik-ի մեկ այլ զրուցակիցը` քաղաքագետ Արամ Ռեշիդը, կարծում է, որ Քրդստանի հայրենասիրական միությունը (ՔՀՄ) պայմանագիր է կնքել Իրանի և Իրաքի իշխանությունների հետ:

«Քիրքուքում տեղի ունեցած իրադարձությունները ցավալի են քուրդ ժողովրդի համար, քանի որ Իրանը և Իրաքը պայմանավորվել են ՔՀՄ-ի հետ` «Փեշմերգայի» ուժերով իրենց դիրքեր հանձնելու շուրջ», — ասաց նա:

Նրա խոսքով, Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) կողմից վերահսկվող 70-րդ բրիգադի հրամանատարը, Շեյխ Ջաֆերը, «դավաճանել է» Քրդստանի դեմոկրատական կուսակցության: Նա հրամայել է զինվորներին առանց կռվի թողնել իրենց դիրքերը: Արդյունքում Հաշդի Շաբիի ուժերը շրջում են Քիրքուքով, իսկ քրդերը լքում են քաղաքը և տեղափոխվում Էրեբիլ և Սուլեյման:

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Ի՞նչ ընդհանրություն կա Արցախի, Կատալոնիայի ու Քրդստանի միջև

Իրաքի խորհրդարանում Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) ներկայացուցիչ Լևենդ Ջելալ Աղան, մեկնաբանելով Քիրքուկում տիրող իրավիճակը, Sputnik-ին տված հարցազրույցում հերքեց այն տեղեկությունը, որ ՔՀՄ-ի ղեկավարությունը, պայմանավորվելով Իրանի և Իրաքի իշխանությունների հետ, Քիրքուքը հանձնել է Բաղդադին` հրամայելով «Փեշմերգայի» ուժերին նահանջել իրենց դիրքերից:

«Քիրքուկի բնակչության մեծամասնությունը սատարում է ՔՀՄ-ին, շատերը այս կուսակցության անդամ են: Ով կարող է հավատալ, որ ՔՀՄ-ն, իր սեփական ժողովրդի դեմ դավադրություն կատարելով, հանձնեց քաղաքը Իրաքի կենտրոնական իշխանություններին: Այս բոլոր շահարկումները տարածվում են Քրդստանի Դեմոկրատական կուսակցությանը մոտ կանգնած ԶԼՄ-ները (ՔԴԿ-ն կանգնած է Քրդական ինքնավարության գլխին, կուսակցության առաջնորդն է Մասուդ Բարզանին)։

Նրա խոսքով, Իրաքի քրդական ռեգիոնալ ինքնավարության ղեկավարությունն ուզում է հանրաքվեի հետևանքների պատասխանատվությունը գցել ՔՀՄ-ի վրա:

Նա նշեց, որ ՔՀՄ-ի ղեկավարությունը խոսել է այն մասին, որ հանրաքվեն անցկացնելու ժամանակը չէր, պնդել է Ռուսաստանի, Ամերիկայի և կոալիցիայի ներկայացրած այլընտրանքային տարբերակների քննարկման անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, ՔՀՄ-ն չի լսել այդ խորհուրդը, որի արդյունքում, ըստ Աղայի, տարածաշրջանում լարվածությունը սկսել է թեժանալ:

Պատգամավորը մեղադրեց ՔԴԿ-ին բախումներին չմասնակցելու մեջ, և նշեց, որ ՔՀՄ-ն ամբողջ հարվածը վերցրել է իր վրա:

Մյուս կողմից, նրա կարծիքով, Քիրքուքում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային առումով շատ ավելի լայն են, որի մասին տեղյակ են Թուրքիան և Իրանը: Բացի այդ, միջազգային կոալիցիայի ինքնաթիռները, թռչելով Քիրքուկի վրա, հետևում էին, թե ինչպես էին Հաշդի Շաբիի ջոկատները հարձակվում քաղաքի վրա:

Աղան նշեց, որ «ՔՀՄ-ն որևէ համաձայնության չի հասել Իրանի և Իրաքի կենտրոնական ղեկավարության հետ»:

ՔՀՄ-ն հակամարտությունը լուծելու երեք ուղի է առաջարկում. առաջինը` դիմել Իրաքի նախագահի միջնորդությանը, երկրորդ ` ՔՀՄ-ի և Բաղդադի քաղաքական ներկայացուցիչների միջև բանակցություններ սկսել, երրորդ` ՔՀՄ-ի և կոալիցիոն ուժերի միջև երկխոսություն հաստատել խնդրի լուծման համար:

2016 թվականի ամռանը Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող շիա թուրքմենների կամավորական ուժերի 16-րդ բրիգադի զինյալները հայտարարել էին, որ Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետո կռվելու են «Ղարաբաղի ազատագրության» համար: ԻՊ-ի դեմ իրականացված ռազմական գործողության ժամանակ շիա թուրքմենները ծածանել են Ադրբեջանի դրոշը և կրել են շարֆեր, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղ»:

Լրահոս
0