00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չափազանց երկար է մնացել Վրաստանի ստվերում. ղազախստանցի բլոգեր

© Sputnik / Asatur YesayantsМаксим Гринкевич
Максим Гринкевич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոհարարական բլոգեր և ճանապարհորդ Մաքսիմ Գրինկևիչը պատմել է Հայաստան կատարած ուղևորության մասին։ Նրա կարծիքով, ղազախստանցի զբոսաշրջիկներն անարդարացիորեն են շրջանցում Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում տեսնելու շատ բան կա, շատ են այն մարդիկ, որոնց հետ կարելի է խոսել, արձակուրդդ Հայաստանում անցկացնելու պատճառները նույնպես շատ են, իր բլոգում գրել է ղազախստանցի ճանապարհորդ-բլոգեր Մաքսիմ Գրինկևիչը։

Հաջորդ արձակուրդը նա պատրաստվում է անցկացնել հենց Հայաստանում և կարծում է, որ Հայաստանը երկար ժամանակ եղել է Վրաստանի ստվերում։

«Հանգամանքի բերումով ինձ բախտ վիճակվեց այս աշուն այցելել Հայաստան։ Այդ փոքրիկ լեռնային երկիրը հարուստ է և՛ պատմությամբ, և՛ մշակույթով, և՛ տեսարժան վայրերով, և՛ խոհանոցով… Եվ կարևորն այն է, որ տեղի բնակիչները միշտ պատրաստ են իրենց հրաշալիքները կիսել զբոսաշրջիկների հետ… Այնպես ստացվեց, որ ղազախստանցիները Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեն։ Կա հայտնի Վրաստանը` զբոսաշրջային հոսքերի ձգողական կետը, իսկ հարևան Հայաստանն ինչ-որ երկար ժամանակ մնացել էր ստվերում», — նշել է նա։

Ճանապարհորդը կարծում է, որ հայերը բարի ու բաց մարդիկ են, որոնց հետ հաղորդակցման որևէ խնդիր չի առաջանում։ Ինչպես և բոլոր ռուսախոս բլոգերները, նա նույնպես ընդգծում է, որ քաղաքի բնակիչների մեծամասնությունը ռուսերեն լավ է խոսում և միշտ պատրաստ է օգնել։

Իսկ մայրաքաղաքը նա համեմատում է եվրոպական քաղաքների հետ` խոսելով Երևանի անվտանգության մասին։

Символ Гюмри Мушурба - Sputnik Արմենիա
Ռուս բլոգեր. հայերը պոլիգլոտ են, կամ ինչպես քեզ պահել Գյումրիում

«Հայաստանի մայրաքաղաք` հնագույն Երևան քաղաքը, ամենից շատ հիշեցնում է ինչ-որ եվրոպական քաղաք` իր աղմկոտ տոնախմբություններով, հարմարավետ լուսավորված ռեստորաններով և տարբեր կողմերից հնչող երաժշտությամբ։ Ժամանակակից շենքերը համադրվում են խորհրդային ճարտարապետության հետ, իսկ մթնոլորտը տրամադրում է հանգստի։ Ոչ մի քրեական լարվածություն, ոչ մի հարբած մարդ փողոցներում չկա։ Բացի այդ, գերում է նաև փողոցներում առկա արվեստի գործերը. նույնիսկ հատուկ զբոսայգիներ կան, որտեղ հավաքվում են նկարիչներն ու երաժիշտները», — գրում է Մաքսիմը։

Նա նշում է, որ բացի ձեռակերտ արձաններից, մեծ ուշադրության է արժանի նաև բնության ստեղծած գեղեցկությունը։

«Բացառիկ ժայռեր կան, որոնք երգեհոն փողերի են նման, հրաշալի գեղատեսիլ ձորեր` կամարներով պատված, խորհրդավոր քարանձավներ և, իհարկե, հիասքանչ Սևանա լիճը», — նշում է բլոգերը։

Մաքսիմը նշում է նաև, որ հայերն իրենց ուտելու արարողությունը սկսում են բանջարեղենից ու լավաշով բրդուճներից։

«Կան նաև տարատեսակ աղցաններ, որոնք ապշեցնում են համային արտասովոր համադրությամբ: Հայերը բանջարեղեն շատ են սիրում: Նախուտեստից հետո մատուցում են մսային կամ ձկնային տաք ուտեստ: Խաշլամա, նռան սոուսի մեջ պատրաստած միս, տարբեր ուտեստներ գրիլի վրա, քյուֆթա, լավաշի մեջ թխված, տապակած ձուկ, խեցգետնի վզիկից պատրաստած քաբաբ»,- գրում է նա:

Նրա խոսքով` առանձնահատուկ են նաև բաստուրման և սուջուխը։ Ճանապարհորդը նաև նշում է, որ ճաշի կամ ընթրիքի ժամանակ մեծ նշանակություն է տրվում գինուն, թեև տղամարդկանց մեծամասնությունը տնական ծիրանի օղի է նախընտրում։ Եվ ավարտվում է ճաշկերույթը հին ավանդական ձևով` ավազի վրա եփած սուրճ վայելելով։

Լրահոս
0