Կինոարտադրության նոր «շնաձկները». հայերը գրավում են Հոլիվուդը

© AFP 2023 / ROBYN BECKГолливуд
Голливуд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան Variety կայքը կազմել է Հոլիվուդի «շնաձկների» ցանկը, որում ներառվել են նաև երկու հայի անուններ։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայեր երկու հայ ընդգրկվել են Variety ամսագրի՝ Hollywood New Leaders: Agents and Managers ցուցակում։ Նրանք են՝ 35-ամյա Արամ Դերձակյան (XYZ Films —ի հիմնադիր) և 37-ամյա Անդրանիկ Բալյանը (Mortal Media-ի համահիմնադիր):

Սկսած 2008 թվականից՝ XYZ ընկերությունը ֆինանսավորել և առաջ է մղել շուրջ 200 ֆիլմ։

Բալյանն էլ Mortan Media ընկերության միջոցով սկսնակ աստղերին օգնել է անուն և ճանաչում ձեռք բերել: Variety-ն գրում է, որ Բալյանի գլխավոր օգնականը նրա մայրն է։

«Մայրս իմ ֆոկուս-խումբն է։ Եթե նա ձեր մասին չի լսել, ուրեմն դուք այնքան ճանաչված չեք, որքան թվում է ձեզ»,- ասել է Բալյանը։

Variety-ն ամերիկյան պարբերական է, որը լուսաբանում է շոու բիզնեսի իրադարձություները։ Հրատարակվում է 1905 թվականից։ Պարբերականն ամեն տարի կազմում է հեռանկարային մասնագետների ցանկերը։

Լրահոս
0