Տեսակամուրջ. Հայաստան-Եվրամիություն գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը

© Sputnik / Asatur Yesayants / Пресс-центр Sputnik Армения
Пресс-центр Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան–Քիշնև տեսակամուրջ `«ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը» թեմայով:

2017 թ. նոյեմբերին Բրյուսելում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը:

Հաշվի առնելով, որ Մոլդովան ԵՄ-ի հետ նման համագործակցության մեծ փորձ ունի, համապատասխանաբար տեսակապի ընթացքում Մոլդովայի մասնակիցները կներկայացնեն նմանօրինակ փաստաթուղթ ստորագրելու բացասական և դրական կողմերը:

Տեսակապի մասնակիցները Երևանից.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հայկ Բաբուխանյան,

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան,

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի նախագահ Արման Ղուկասյան

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի փոխնախագահ Ծովինար Կոստանյան:

Քիշնևից.

Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի Մոլդովա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Վլադիմիր Գոլովատյուկ,

Մոլդովայի Հանրապետության նախագահի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Ելենա Գորելովա,

Քաղաքագետ, նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ, Մոլդովայի Հանրապետության հայ համայնքի ղեկավար Հայկ Վարդանյան:

Հավատարմագրում.

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0