Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը կամուսնանան

© Instagram/Serena Williams / Серена Уильямс и Алексис Оганян
Серена Уильямс и Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աստղային զույգ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը Նոր Օրլեան են մեկնել, որտեղ սկսել են նախապատրաստվել իրենց հարսանեկան արարողությանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Reddit առցանց ռեսուրսի հայտնի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու տիտղոսավոր թենիսիստուհին իրենց նորածին աղջկան` Օլիմպիային, տանն են թողել, իսկ իրենք մեկնել են Նոր Օրլեան, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Աստղային ծնողները որոշել են իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպել ուշ աշնանը, ԱՄՆ–ի գեղեցկագույն քաղաքներից մեկում` Նոր Օրլեանում, ուր զույգը մեկնել է մասնավոր ինքնաթիռով։ Սիրահարներն այցելել են մի քանի թանկարժեք ռեստորաններ, որոնցից մեկում մի ժամից ավել են մնացել։

Օհանյանն ու Ուիլյամսը հայտնել էին ամուսնանալու մտադրության մասին 2016 թվականի դեկտեմբերին` նշանադրության ժամանակ։ Նրանք նշել էին, որ մտադիր են հարսանիք կազմակերպել երեխայի ծնվելուց անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը և ամերիկահայ գործարար, Reddit–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ծնող են դարձել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ծնվել էր նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան, որը կշռում էր 3 090 գրամ։

Լրահոս
0