00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Armenia-ի` Երևան մեկնող ուղևորուհին վորոնեժյան «ջեքփոթ» շահեց

© Sputnik / Laura SarkisyanВ аэропорту "Воронеж" наградили 500 тысячного пассажира - это тема
В аэропорту Воронеж наградили 500 тысячного пассажира - это тема - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Armenia ավիաընկերության Վորոնեժ-Երևան չվերթի ուղևորը դարձավ «Վորոնեժ» օդանավակայանի հոբելյանական 500-րդ այցելուն: ՀՀ քաղաքացի Զարուհի Հակոբյանը Երևան հասավ բազմաթիվ նվերներով:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Վորոնեժ» միջազգային օդանավակայանի 500.000-րդ ուղևորը Հայաստանի քաղաքացի Զարուհի Հակոբյանն էր, որը Armenia ավիաընկերության օդանավով Վորոնեժից Երևան էր մեկնում ընտանիքով:

«Անփոխարինելի զգացողություն է, հուզված եմ անչափ: Երբեք նման բաների չեմ հավատացել: Ինձ թվացել է, որ այսպիսի հրաշքներ կարող են լինել միայն ուրիշների հետ», — Sputnik-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Կինը երեք երեխայի հետ Երևան մեկնելիս օդանավակայանում տեսել է տոնական զարդարված սեղանը ու մտածել. «Ի՞նձ են այսպես դիմավորում»: Հետո այդ միտքն իրենից վանել է ու մոտեցել անձնագրերի գրանցման սեղանին:

«Սպասարկող անձնակազմը գրանցեց ինձ և շնորհավորեց: Նրանք ասացին, որ ես եմ հենց այդ 500,000-րդ բախտավորը: Մինչև հիմա մարմինս փշաքաղվում է», — ասաց Զարուհին:

© Sputnik / Laura Sarkisyan«Վորոնեժ» միջազգային օդանավակայանի 500.000-րդ ուղևորը Հայաստանի քաղաքացի Զարուհի Հակոբյանն է
«Վորոնեժ» միջազգային օդանավակայանի 500.000-րդ ուղևորը Հայաստանի քաղաքացի Զարուհի Հակոբյանն է - Sputnik Արմենիա
1/5
«Վորոնեժ» միջազգային օդանավակայանի 500.000-րդ ուղևորը Հայաստանի քաղաքացի Զարուհի Հակոբյանն է

2/5

3/5

4/5

5/5

«Վորոնեժ» օդանավակայանի ներկայացուցիչները իսկական տոն էին կազմակերպել հոբելյանական ուղևորի համար։ Նրան հանձնեցին Վորոնեժից դեպի Թաիլանդ մեկնելու անվճար ուղեգիր`երկու անձի համար, ինչպես նաև մեկ տարի շարունակ անվճար սպասարկում Վորոնեժ օդանավակայանի երկու սպասասրահներում:

«Ուղևորների համար տոն կազմակերպելու ավանդույթը բնորոշ է աշխարհի բազմաթիվ օդանավակայաններին: Եվ մերն էլ բացառություն չէ: Բոլորը ցանկանում են ցույց տալ իրենց աշխատանքի արդյունքները: Ուրախ ենք, որ 500.000-րդ ուղևորը մեկնում է մեր եղբայրական երկիր` Հայաստան», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Վորոնեժ» օդանավակայան տնօրեն Ալեքսանդր Բելևիչը:

Նրա խոսքով` օդանավակայանն անում է հնարավոր ամեն ինչ, որ Armenia ավիաընկերության ինքնաթիռները լիարժեք բեռնվածությամբ մեկնեն Երևան: Առավել ևս, որ Հայաստանը հետաքրքրում է ոչ միայն էթնիկ հայերին, այլև ռուսներին:

Armenia ավիաընկերության ղեկավարությանը նույնպես հաճելի էր, քանի որ հոբելյանական ուղևորը Երևան էր մեկնել իրենց չվերթով:

«Հաճելի է, որ մենք են տեղափոխում մեր գործընկերների հոբելյանական ուղևորին: Մենք Զարուհուն հանձնեցինք Երևան-Վորոնեժ-Երևան ուղևորության անվճար սերտիֆիկատ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Armenia ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Armenia ավիաընկերությունը Երևան-Վորոնեժ-Երևան կանոնավոր չվերթը գործարկել է 2016 թվականի դեկտեմբերին:

Armenia-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, ինչպես նաև չարտերային չվերթեր` դեպի Բաղդադ, Էրբիլ, Սալոնիկ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

Armenia-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Այնուհետև ավիաշուկայում հայտնվել է AirArmenia ավիաընկերությունը, որն էլ 2014 թվականի հոկտեմբերին, հայտնվելով սնանկացման եզրին, դադարեցրել է թռիչքները։

Լրահոս
0