Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Հաջորդ տարի կունենանք դիմացկուն սերմատեսակների առաջին բերքը»

© Sputnik / Karen Yepremyan / Ашот Арутюнян
Ашот Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հաջորդ տարի Հայաստանը կստանա ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն սերմատեսակների առաջին բերքը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Աշոտ Հարությունյան. «Հաջորդ տարի կունենանք ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն սերմատեսակների առաջին բերքը»

Հայաստանի կառավարությունը որոշել է բնական անբարենպաստ պայմանների դեմ պայքարել նոր սերմատեսակների ներդրմամբ: «Հաջորդ տարի կունենանք ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն սերմատեսակների առաջին բերքը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Կառավարությունն առայժմ փորձարկում է նոր սերմատեսակները:

«Ցանքերը կատարված են, ցանվել են 6 տեսակի տարբեր սերմ, ընդգրկված են Հայաստանի գրեթե բոլոր բնակլիմայական պայմանները, որպեսզի մենք ունենանք ընդհանուր պատկեր, թե որ տեսակն իրեն ինչպես է դրսևորում: Հաջորդ տարի բերքը կստանանք ու արդեն պարզ կդառնա, թե որ տեսակը որ տարածքում իրեն ինչպես է դրսևորում»,- ասաց փոխնախարարը:

Նոր սերմատեսակները ևս երկու տարի կանցնեն տնտեսական արդյունավետության փուլը, ապա կտրամադրվեն արդեն ֆերմերներին: Այս տեսակի բերքատվությունը հասնում է 1հա-ից 1 ցենտների:

Այսպիսով Հայաստանը մտադիր է զարգացնել սելեկցիոն գիտությունը, զարգացնել տեսական սերմատեսակները ՝ միաժամանակ թարմացնելով եղած տեսակները:

Ներկրված գիտական ծավալը 20 տոննա է:

Լրահոս
0