Հայաստանը գրավում է էսթետներին և արկածախնդիրներին. բլոգերների լավագույն մեջբերումները

© Sputnik / Ani LiparityanМонастырь Сагмосаванк
Монастырь Сагмосаванк - Sputnik Արմենիա
Օտարերկրյա զբոսաշրջիկների բլոգային գրառումները մարդուն կարող են շատ բան պատմել իր իսկ երկրի մասին: Նա կարող է տեսնել այնպիսի մանրուքներ, որոնք մինչ այդ չէր նկատել: Sputnik Արմենիան ներկայացնում է հատվածներ Հայաստան այցելած մի քանի ռուս բլոգերների գրառումներից:

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Բլոգային գրառումներն առանց խղճի խայթի կարելի է տեղեկատվության ամենահուսալի աղբյուրներից մեկն անվանել: Նախ`դրանցում հաճախ մանրամասն նկարագրվում է վիզա ստանալու կանոնները, հստակ տեղեկություն է տրվում թռիչքների, արժույթի և այլնի վերաբերյալ: Եվ երկրորդ`բոլորվին օտար մի մարդ շատ անկեղծ պատմում է երկրից ու բնակիչներից ստացած տպավորությունների մասին: Այդ գրառումներում, որպես կանոն, չկա կողմնակալ վերաբերմունք կամ գովազդ, և, հետևաբար, բլոգերների գրառումները շատ կարևոր են յուրաքանչյուր երկրի հեղինակության համար, և դրանք թերագնահատել պետք չէ, քանի որ այսօր դժվար թե գտնվի մեկը, ով առանց տակնուվրա անելու համացանցը որոշի այցելել որևէ երկիր…

«Այս երկիրը բոլորի համար չէ»

Բլոգեր Maximus101-ն իր «Հայաստան և հայեր» գրառման մեջ մանրամասն պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդության մասին:

«Հայաստանը բոլորի համար չէ: Որպես կանոն, այնտեղ մեկնում են գեղեցկությունը գնահատողները կամ արկածախնդիրները (իբր հզոր էր, Հայաստանում եմ եղել, կոնյակ եմ խմել, օղի)…», — գրում է ճանապարհորդը:

Максим Гринкевич - Sputnik Արմենիա
Հայաստանը չափազանց երկար է մնացել Վրաստանի ստվերում. ղազախստանցի բլոգեր

Նրա խոսքով` ռուս զբոսաշրջիկները մի քիչ վախենում են Հայաստանից` այն պատկերացնելով որպես աղքատ երկիր` քրեական բնակչությամբ:

«Սակայն նրանք, ովքեր մի փոքր ավելի լավ են պատմություն և աշխարհագրություն ուսումնասիրել դպրոցում, կարող են նաև ավելի դրական երևակայություններ ունենալ հնագույն ժողովրդի, միջնադարյան եկեղեցիների և հրաշալի լեռների մասին: Իսկապես, Հայաստանը հինավուրց երկիր է` գեղեցիկ բնությամբ և հյուրընկալ մարդկանցով: Եվ որ ամենակարևորն է` այստեղ ռուսը հարգարժան հյուր է: Այո, կան նաև որոշակի խնդիրներ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ անձամբ ես միայն երկու երկիր գիտեմ աշխարհում, որտեղ բացեիբաց ու հպարտությամբ ասում էի` ես ռուս եմ, խոսքս Հայաստանի ու Սիրիայի մասին է», — նշում է Maximus101-ը:

Նա կարծում է, որ մեր երկիր պետք է այցելեն «հին քարերի» և ավերակների սիրահարները:

«Գրեթե ամբողջ տարածքը պատված է հին քարերով` եկեղեցիներ, տարբեր աստիճանի պահպանվածության վանքեր, Ուրարտու հին ամրոցի ավերակներ, հին գերեզմանոցներ` հայկական խաչքարերով: Եվ այս ամենն իսկական է, խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում վերականգնումը դանդաղ էր ընթանում, և այսօր երկիրը հաճախ գումար չի ունենում տաճարներում «եվրավերանորոգում» իրականացնելու համար, ինչպես դա ընդունված է Ռուսաստանում», — գրում է ճանապարհորդը:

Միևնույն ժամանակ նա նաև գրում է Հայաստանի վատ կողմի մասին. «Հայաստանում գոյություն ունեն ոչ միայն հին, այլև ժամանակակից ավերակներ` քանդված ճանապարհներ, ավերված գործարաններ, տներ, ԽՍՀՄ ժամանակների շինություններ, որոնք նման են այլմոլորակային օբյեկտների…»:

«Վառ, հակասական և մի փոքր տխուր»

Ճանապարհորդ և բլոգեր Միլա Դեմենկովան իր «Ինչի համար է պետք Հայաստան գնալ» գրառման մեջ նշում է, որ Հայաստանում բարի մարդիկ և հրաշալի բնություն կա:

«Հայաստանում ճանապարհորդելը ուխտագնացություն է մի վանքից մյուսը` դեպի ուր ճանապարհն անցնում է կարմիր, դեղին, մոխրագույն, կանաչ, սև և սպիտակ լեռան լանջերով: Հայաստանը վառ, կոնտրաստային և մի քիչ էլ տխուր երկիր է: Կարծես այն ռոմանտիկների համար ստեղծված լինի», — գրում է նա:

Խոսելով Հայաստանի մայրաքաղաքի մասին` նշում է, որ այն Անդրկովկասի ամենաոճային քաղաքն է:

Символ Гюмри Мушурба - Sputnik Արմենիա
Ռուս բլոգեր. հայերը պոլիգլոտ են, կամ ինչպես քեզ պահել Գյումրիում

«Երևանը… Նորաձև մարդկանց, գեղեցիկ աղջիկների և վարդագույն տների քաղաք է: Բլուրների, նռան գինու և Արարատ լեռան քաղաքը: Այստեղ կարող ես զգալ ավազի վրա պատրաստած սուրճի բույրը, որը միախառնվում է էժանագին վանիլային պաղպաղակի համի հետ: Այստեղ սրճարանում շշուկով են խոսում, իսկ ավտոմեքենաներից դասական երաժշտության հնչյուններ են լսվում: Երևանը մշակույթի կենտրոն է և Անդրկովկասի ամենաոճային քաղաքը», — եզրափակում է Միլան:

«Յուրաքանչյուր քայլափոխի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված վանքեր են»

Մեր երկիրը մեծ տպավորություն է թողել Dasha_chesptrip մականունով բլոգերի վրա:

«Մի՞թե կարելի է ավելի լավ տեղ գտնել, քան Հայաստանը` ձնապատ լեռնային գագաթներով, ժայռափոր ձորերով և արգելավայրերով, ինչպես նաև աստվածաշնչյան Արարատ լեռը և բազմաթիվ համաշխարհային ժառանգության վայրեր: Հայաստանում յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը համալրած վանքերը»,-գրում է աղջկան:

Նա ավելացնում է, որ բացի այդ ամենից, Հայաստանում կարելի է «համեղ սնվել և ուրախ ժամանակ անցկացնել»:

Севанаванк - Sputnik Արմենիա
Ազգային հարսանիքի առանձնահատկությունները, կամ ինչն է ռուս բլոգերին զարմացրել Հայաստանում

«Այստեղ մեծ ուրախությամբ ձեզ խորոված, տոլմա, սուջուխ, տնական պանիր, զմրուխտե գինի և բուրավետ կոնյակ կհյուրասիրեն: Պարզապես Ամանորի գիշերը հայկական կենաց-առակների վարպետության մեջ հմտանալիս և քոչարին սերտելիս հիշեք`հաջորդ օրը արշավի եք դուրս գալու», — զգուշացնում է բլոգերը:

«Հարբած մարդկանց բացակայություն փողոցներում»

Խոհարարական բլոգեր և ճանապարհորդ Մաքսիմ Գրինկևիչը Հայաստանի մայրաքաղաքը համեմատում է եվրոպական քաղաքների հետ և խոսում անվտանգության մասին:

«Հայաստանի մայրաքաղաքը` հնագույն Երևան քաղաքը, ամենից շատ հիշեցնում է ինչ-որ եվրոպական քաղաք` իր աղմկոտ տոնախմբություններով, հարմարավետ լուսավորված ռեստորաններով և տարբեր կողմերից հնչող երաժշտությամբ։ Ժամանակակից շենքերը համադրվում են խորհրդային ճարտարապետության հետ, իսկ մթնոլորտը տրամադրում է հանգստի։ Ոչ մի քրեական լարվածություն, ոչ մի հարբած մարդ փողոցներում չկա։ Բացի այդ, գերում է նաև փողոցներում առկա արվեստի գործերը. նույնիսկ հատուկ զբոսայգիներ կան, որտեղ հավաքվում են նկարիչներն ու երաժիշտները», — գրում է Մաքսիմը։

Ինչ վերաբերում է սնվելուն, Մաքսիմը նշում է, որ հայերն իրենց ուտելու արարողությունը սկսում են շաուրմայի նման փաթաթած բանջարեղենից ու լավաշով բրդուճներից։

Максим Гринкевич - Sputnik Արմենիա
Ղազախ բլոգերը Հայաստանում էր. «Ամաչում եմ դուդուկ գնելու համար, բայց Գառնին գերեց ինձ»

«Կան նաև տարատեսակ աղցաններ, որոնք ապշեցնում են համային արտասովոր համադրությամբ: Հայերը բանջարեղեն շատ են սիրում: Նախուտեստից հետո մատուցում են մսային կամ ձկնային տաք ուտեստ: Խաշլամա, նռան սոուսի մեջ պատրաստած միս, տարբեր ուտեստներ գրիլի վրա, քյուֆթա, լավաշի մեջ թխված, տապակած ձուկ, խեցգետնի վզիկից պատրաստած քաբաբ»,- գրում է նա:

Գրեթե բոլոր ռուս բլոգերներն առանձնակի ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ երկրի բնակչության մեծամասնությունը տիրապետում է ռուսերենի: Եվ մի կարևոր փաստ, որի մասին խոսում են ճանապարհորդները, անվտանգությունն է:

Հետաքրքիր է, որ բլոգերների գրառումների տակ կարելի է տեսնել հակասական ոչ մեկնաբանություններ։ Ոմանք արդեն ցանկանում են հավաքել ճամպրուկները, ոմանք էլ որոշում են երբեք Հայաստան չայցելել: Դե ինչ, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա…

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала