Մոլեգնած քրդերը շենքերից պոկում են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշները. տեսանյութ

© Sputnik / Hikmet / Durgun / Референдум в Иракском Курдистане
Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրդերն Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի փողոցներում պոկում են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշները:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Էրբիլի բնակիչները երկրորդ օրն անընդմեջ փողոց են դուրս գալիս և բողոքում, որ Իրաքի կառավարությունը ճնշում է քրդերին: Ցուցարարները Քրդստանի մայրաքաղաքի շենքերից պոկում են ԱՄՆ-ի և Թուրքիայի դրոշները, հայտնում է Al Sura-ն Twitter-ի իր էջում:

Բացի այդ, ցուցարարները պոկել են ԱՄՆ-ի դրոշն ամերիկյան հյուպատոսությունից քիչ հեռու գտնվող Classy Hotel հյուրանոցի շենքի վրայից:

​Բողոքի ցույցեր են անցկացվում նաև Էրբիլում`ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

Քրդերը բողոքում են, որ համաշխարհային հանրությունը չի արձագանքում իրաքյան բանակի ու «Հաշդ աշ Շաաբ» աշխարհազորայինների` Քիրքուքի վրա իրականացված հարձակումներին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ փեշմերգայի հետ մարտական բախման հետևանքով Իրաքի բանակը վերահսկողության տակ է առել Քիրքուկի ամբողջ տարածքը:

 

Լրահոս
0