Տեսախցիկներն ամերիկյան սրճարանում «ուրվականի» են նկարահանել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կալիֆոռնիայի Վենտուրա քաղաքի սրճարաններից մեկի աշխատակիցները կարծում են, որ հաստատությունում ուրվական է բնակվել:

Սրճարանի աշխատակիցներից մեկն ասաց, որ առավոտյան աշխատանքի գալիս նկատել է, որ աթոռներից մեկը շուռ է տրված: Տղամարդը ստուգել է թաքնված տեսախցիկների ձայնագրությունները և տեսել, որ աթոռն ինքն իրեն է շրջվել, հայտնում է New York Daily News-ը:

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել օրը ցերեկով. ռեստորանի այցելուներից մեկը նկատել է, որ տարածքի կահույքը շարժվում է: «Ուրվականի» այս հնարքը նույնպես հայտնվել է հսկիչ տեսախցիկի օբյեկտիվում:

«Դա շատ տարօրինակ է, մենք արդեն 27 տարի է՝ աշխատում ենք և երբեք նման բանի հետ չենք առնչվել»,- ասում է հաստատության համատեր Դէյվ Ֆոլֆզը: Ըստ նրա՝ ռեստորանի աշխատակիցներն ամեն ինչում մեղադրում են առաջին այցելուների ուրվականներին, որոնք զոհվել են 25 տարի առաջ:

YouTube-ի օգտատերերը, սակայն, չեն հավատում ռեստորանի աշխատակիցներին:

Լրահոս
0