Արցախում զոհված զինվորի մահվան հանգամանքները հայտնի են

© Sputnik / Виталий Белоусов /  / Անցնել մեդիապահոցАрестованный. Архивное фото.
Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի- Sputnik. Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Военная каска - Sputnik Արմենիա
Զինծառայողը սպանության զոհ է դարձել. կրտսեր սերժանտը ձերբակալվել է

ՔԿ տարածած տեղեկություններով` զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է 20.10.2017 թ. ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։

Քննությամբ պարզվել է, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից, ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Զինծառայող Ավետիսյանին զինակիցներն անմիջապես տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, սակայն ճանապարհին նա մահացել է:

«Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային դրույթները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0