Հարձակվել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարի վրա և վնասել նրա կոկորդը

© Facebook/Tania Felgengauer / Татьяна Фельгенгауэр
Татьяна Фельгенгауэр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարձակումն իրականացվել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրության շենքում։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Անհայտ անձը ներխուժել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրություն և դանակով վնասել հաղորդավար Տատյանա Ֆելհենհաուերին։ Ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում։

«Ռադիոկայան ներխուժած տղամարդը դանակով հարվածել է Տատյանա Ֆելհենհաուերի կոկորդին։ Նա տեղափոխվել է հիվանդանով»,- գրել է Վենեդիկտովը։

Ռադիոկայանի գլխավոր խմբագիրը նշել է, որ ՆԳՆ-ին արդեն հայտնել են դեպքի մասին, շենքում աշխատում են ոստիկանները։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ վիճակում է հաղորդավարը։

Բժիշկների խոսքով` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նախնական տվյալով, բացի Ֆելհենհաուերից, տուժել է նաև անվտանգության աշխատակիցը։

Լրահոս
0