Հայ երաժիշտների մասին ֆիլմն առանձնացել է Նյու Յորքում կայացած RusDocFilmFest-ում

© Sputnik / Наталья Селиверстова /  / Անցնել մեդիապահոցГорода мира. Нью-Йорк
Города мира. Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նյու Յորքում կայացել է ռուսալեզու վավերագրական ֆիլմերի 10-րդ փառատոնը, որում առանձնացել է հայ հասարակության կողմից սիրված վեց երաժշտի մասին պատմող կինոնկարը:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Տատյանա Դանիլյանցի «Վեց երաժիշտ` քաղաքի ֆոնին» ռուս-հայկական կինոժապավենը Նյու Յորքի RusDocFilmFest վավերագրական ֆիլմերի փառատոնում դիպլոմ է ստացել օպերատորական լավագույն աշխատանքի համար:

Ֆիլմը ներկայացնում է ականավոր երաժիշտների պատմությունը` նախկին Խորհրդային Միության երաժշտական մայրաքաղաքներից մեկի `Երևանի ֆոնին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, վերապրելով պատերազմը, մութ ու ցուրտ տարիներն ու գրեթե լիակատար մեկուսացումը, քաղաքն իր տեղն է փնտրում աշխարհում:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են «Գրեմմի» և World Music Award-ի երաժշտական մրցանակների դափնեկիր, «Armenian Navy Band» լեգենդար խմբի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, սիրված ջազմեն Լևոն Մալխասյանը և այլ նշանավոր կատարողներ:

Ֆիլմում երաժիշտները խոսում և երգում են իրենց սիրելի քաղաքի մասին` ընդգծելով Երևանի գեղեցկությունն ու թաքնված ցավը:

RusDocFilmFest-3W փառատոնում ներկայացվել են 20 ֆիլմ Հայաստանից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Շվեդիայից ու ԱՄՆ-ից։

Լրահոս
0