Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Հայաստանը խորացնում է հարաբերությունները` չհակասելով ԵԱՏՄ պահանջներին»

© Photolure / Ерванд Бозоян
Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չի դառնա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի քննարկման առանցքային թեման։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Երվանդ Բոզոյան

«Հիմա Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին։ Հայաստանը ԵՄ-ի հետ փորձում է խորացնել հարաբերությունները այն բոլոր ուղղություններով, որոնք չեն հակասի Եվրասիական միության անդամակցությանը»,- ասաց Բոզոյանը։

Բոզոյանն ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ հստակեցրել են բոլոր հարցերը, և համաձայնագրի կնքման վերաբերյալ խնդիրներ չեն ծագի։

Տեղեկացնենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կայցելի երկօրյա պաշտոնական այցով։

Լրահոս
0