00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանցի գործարարները դժգոհ են «հայկական հարկահավաքությունից»

© Sputnik / Aram NersesyanИранцы в Армении отмечают Новруз
Иранцы в Армении отмечают Новруз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ընթացքում կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը ստորագրվել է կես տարի առաջ, բայց իրանական կողմը որոշակի դժգոհություններ ունի։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Իրանցի և հայ գործարարների համար կրկնակի հարկումը բացառելու հարցում երկու երկրի կառավարությունները պայմանավորվել և համապատասխան համաձայնագիր են ստորագրել 2017թ-ի ապրիլին, որն իրավական ուժ է ստացել, բայց լիարժեք չի գործում։ Այսօր Երևանում ՀՀ ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանը հայտնեց Իրանի հարկային ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Նաղաթի Նեժաթը` նշելով, որ Հայաստանի հետ աշխատող իրանցի գործարարներից որոշակի դժգոհություններ են ստանում։

Իրանցի պաշտոնյան հայ պաշտոնակցին առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել` առկա խնդիրները բացահայտելու և բացառելու համար։ Արձագանքը չուշացավ։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը տեղում բանավոր հանձնարարական տվեց` նշանակելով խմբի ղեկավարին ու անդամներին։ Հարությունյանը խոստացավ այսուհետև առավել ուշադիր լինել Իրանից ժամանած գործարարներին իրավունքները պարզաբանելու հարցում։

«Մենք պետք է մաքսիմալ թափանցիկ լինենք և լինենք մեր իրանցի գործարարների կողքին, և պարոն Նեժաթին պետք է խնդրեմ ու առաջարկեմ, որ մեր հայ գործարարներին էլ աջակցություն ցուցաբերեն մեր իրանցի գործընկերները, քանի որ մեր օրենսդրությունները տարբեր են, մեր և իրանցի գործարարները հաճախակի բախվում են խնդիրների, որոնք կարելի է շատ օպերատիվ լուծել, եթե հնարավորություն ունենան ավելի սերտ համագործակցելու հարկային մարմինների հետ»,- ասաց Հարությունյանը։

Իսկ սերտ համագործակցության համար նա առաջարկեց փոխանակել երկու երկրի էլեկտրոնային բազաների տվյալները, ինչին համաձայնեց նաև իրանական կողմը։ Հանդիպման ավարտին բանավոր ասված ցանկություններն արձանագրվեցին ևս մեկ համաձայնագրով։

Премьер-министр Армении Карен Карапетян встретился с представителями армянской общины Ирана - Sputnik Արմենիա
Կարապետյանը՝ իրանահայերին. «Պետք է «ռեստարտ» տալ մեր երկրների հարաբերություններին»

Հայ և իրանցի պաշտոնյաները վերաստորագրեցին ու արդիականացրին Հայաստանի և Իրանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը։

2017թ-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը Հայաստանից Իրան աճել է 11,2 տոկոսով, ներմուծումը` 9,1 տոկոսով։ Իրանից Հայաստան է ներմուծվում շուրջ 300 անուն ապրանք, որոնց մեջ ամենամեծ կշիռը` շուրջ 40%-ն ունի բնական գազը, դրան հաջորդում են նավթն ու նավթամթերքը, ապակին, պարարտանյութերը։

Իրանական գազի դիմաց Հայաստանը վճարում է էլեկտրաէներգիայով, որն էլ իր հերթին Հայաստանից Իրան արտահանվող ամենամեծ ծավալն ունեցող ապրանքն է (շուրջ 90%) ։ Հայաստանից արտահանումների երկրորդ տեղում է անմշակ ալյումինը, մետաղի ջարդոնը, ապա` ոչխարի ու այծի միսը։

Լրահոս
0