Օձերը «բույն են դրել» Դավթաշենում

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցВыставка змей в Калининграде
Выставка змей в Калининграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկ օրվա ընթացքում օձերի վերաբերյալ երկու ահազանգ է հնչել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:33-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 47 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Тактические учения МЧС: защита учеников и сотрудников в случае воздушного налета противника - Sputnik Արմենիա
Պայթյուն և հրդեհ Նորապատ գյուղում. երկհարկանի շենքը մոխրակույտի է վերածվել

Նույնը օրը, ժամը 11:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 8-րդ փողոցի տներից մեկի բակում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երկու դեպքում էլ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս
0